ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իրականացնել հայասպան ծրագրեր»

23.02.2018 13:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իրականացնել հայասպան ծրագրեր»

«Սումգայիթում եւ Բաքվում կատարված ոճրագործությունները իսկապես ցեղասպանական գործողություններ էին, եւ պետք էր, այո, որ ճանաչվեր ցեղասպանություն»,- մեզ հետ անդրադառնալով Սումգաիթյան ջարդերի 30-ամյակին, ասաց Արցախի հանրապետության ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ, միեւնույն ժամանակ նկատելով.

Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ. Վահրամ Բաղդասարյան

- Բայց եկեք չմոռանանք, որ 1988թ. այն ժամանակահատվածն է, երբ թե՛ Խորհրդային Հայաստանը, թե՛ ԼՂԻՄ-ը գտնվում էին  ԽՍՀՄ կազմում, որի համար անհանդուրժելի էր նման տեսակետից հարցին մոտենալը: Կարծում եմ, որ հենց այս մոտեցումն է, որ թույլ չի տվել տվյալ ժամանակահատվածում համապատասխան գնահատական տալ կամ համապատասխան որոշում կայացնել: Բայց դա չի նշանակում, որ պետք է հարցը փակված համարել: Առավելեւս Ադրբեջանի այսօրվա կեցվածքը կրկին անգամ վկայում է այն մասին, որ այս երկիրը շարունակում է այն նույն գործընթացը, որը տարվում էր խորհրդային Ադրբեջանում: Այսինքն հայության նկատմամբ բռնաճնշում, ցեղասպանություն: Եվ, այո, այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իրականացնել հայասպան ծրագրերը: Ըստ իս թե՛ ՀՀ-ի թե՛ Արցախի հանրապետության ղեկավար մարմիները ճիշտ կլինի, որ կրկին անդրադառնան այս հարցին:

- Անցել է երեսուն տարի, բայց անգամ փոխհատուցման հարցը չի բարձրաձայնվում միջազգային ատյաններում` ինչո՞ւ::

- Կարծում եմ փոխհատուցմանը հարցին հստակ անդրադառնալ կարող ենք այն ժամանակ, երբ ընդունենք Սումգաիթյան ջարդեր, որպես ցեղասպանական գործողություններ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА