ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով կլինի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը

23.02.2018 13:48 ԻՐԱՎՈՒՆՔ
Ով կլինի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը

Ինչպես հայտնի է եկող շաբաթ Ազգային ժողովը քվեարկելու է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) 5 անդամի նշանակելու հարցը: Ստեղծվող այդ նոր մարմինը վերահսկելու է դատարանների եւ դատավորների աշխատանքի օրինականությունը: Ըստ ՀՀ Սահմանադրության ԲԴԽ-ն ունի ընդամենը մեկ գործառույթ՝ <Երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը>: Պետք է նշել, որ Ազգային ժողովում ԲԴԽ անդամները ընտրվում են ձայների 3,5-րդով: ԲԴԽ մյուս 5 անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովում այնուհետեւ ԲԴԽ 10 անդամները իրենց միջից ընտրում են ԲԴԽ նախագահ: Ըստ մեր տեղեկությունների ԲԴԽ նախագահ կընտրվի Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Գագիկ Հարությունյանը, ով դուրս կգա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից: Կրկին ըստ լուրերի վերջին պաշտոնին հավակնում է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու է առաջարկել

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА