ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՉ ԹԵ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆԱԽՈՒՅՍ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

23.02.2018 22:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՉ ԹԵ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆԱԽՈՒՅՍ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Որպես պետականություն կերտող հանրույթ մեր հնարավորին արագ բուժման կարոտախտերից մեկը, ըստ իս, պատասխանատվություն ստանձնելուց համատարած կերպով խուսափելու «ավանդույթն» է` խոսակցական լեզվով ասած` վիզը տակը չտալը, ավելի ցածր ոճով` տակից թռնելը կամ ուխոդ ըլնելը:

Պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ. Արմեն Սարգսյան

Ավելի սոսկալի ախտ է, երբ նույն այդ հանրույթի ընկալումներում դա համարվում է ոչ միայն սովորական կամ ընդունելի երեւույթ, այլ նաեւ, ըստ էության, քողարկված կամ նույնիսկ բացահայտ կերպով խրախուսվում է` գիտակցաբար կամ անգիտակից կերպով մեկնաբանվելով որպես ճարպկության, իմաստնության կամ հեռատեսության ցուցիչ:

Պետականություն ունենալն ինքնին ենթադրում է պատասխանատվության հսկայական բեռ, որը բնականաբար ոչ համամասնորեն, սակայն կամա-ակամա բաշխվում է նաեւ այդ պետությունը կերտող ողջ հանրույթի եւ դրա առանձին ներկայացուցիչների ուսերին, հետեւաբար նույնիսկ անձնական մակարդակում պատասխանատվություն ստանձնելուց խուսափելը, որքան էլ, միգուցե առաջին հայացքից պարադոքսալ թվա, պետականախույս դիրքորոշման բացահայտ դրսեւորում է, վերջնարդյունքում պետականության թուլացմանը եւ դրա սասանմանը տանող ախտ, այլ ոչ թե ինչ-որ բարեմասնություն կամ շնորհք:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА