ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատմության մեջ այս օրը. փետրվարի 25

25.02.2018 09:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՕՐԱՑՈՒՅՑ
Պատմության մեջ այս օրը. փետրվարի 25

1865 - ծնվել է Անդրանիկ Օզանյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) (մահ. 1927թ.):

Այս պահին Երեւանի բնակչության 56.35 %-ին հանգիս կարելի է համարել «սեւեր»

1871 - ծնվել է Լեսյա Ուկրաինկան, ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ, զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից (մահ. 1913 թ.)։

1904 - Ակրիի Հանրապետությունը մտավ Բրազիլիայի կազմի մեջ։

1921 - 11-րդ Կարմիր բանակը մտավ Վրաստան և այնտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն։

1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ VI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

1953 - ծնվել է Լևոն Մկրտչյանը, հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։

1992 - ստեղծվեց Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալությունը։

1999 - մահացել է Գլենն Սիբորգը, ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1912 թ.)։

2004 - կայացավ ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։

2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվեց. անձնակազմի 134 անդամներից 125-ը ողջ մնացին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА