ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շարժման ընթացքում ամենամեծ ձեռբերումն Ադրբեջանից Արցախի ազատագրումն էր

26.02.2018 18:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Շարժման ընթացքում ամենամեծ ձեռբերումն Ադրբեջանից Արցախի ազատագրումն էր

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին, փաստեց, որ այդ շարժումը եղել է ազգային զարթոնք , ազգային շարժում, որի մեջ եղել են հասուն մտքի տեր մարդիկ. «Շարժումը եղել է իմաստավորված ընտրություն, բոլորը գիտեին, որ Խորհրդային Միությունում գործադուլ անելը,  դրանց մասնակցելը եւ պահանջներ ներկայացնելը ինքնին վտանգավոր է: Այս առումով կարծում եմ` այդ զարթոնքը կարող էր բերել շատ ավելի արդյունքների, քան հետագայում մենք ունեցանք»,-նշեց Լ. Ալավերդյանը: Ըստ նրա, շարժման ընթացքում ունեցած ամենամեծ ձեռբերումն Ադրբեջանից Արցախի ազատագրումն էր եւ այսօր ոչ բոլորն են այդ արդյունքի նշանակությունը հասկանում . «Հաճախ ես էլ եմ քննադատում այս կամ այն կողմին , բայց միշտ ընդգծում եմ, որ պետք չէ խառնել թացը չորի հետ, ժողովուրդն իր գործն արել է գերազանց: Եթե մենք ունենք այնպիսի դրվագներ , որոնք արժանի են քննադատության, ապա դրանք ոչ թե ժողովրդի  չարածներն են, այլ քաղաքական վերնախավի սխալ ռազմավարությունը: ՀՀՇ-ն, ոչ թե կուսակցությունը, այլ շարժումն, իր մեջ կրում է բացարձակապես դրական կողմեր: Այդ շարժման վերաբերյալ երբեւէ բացասական խոսք չեմ ասի: Բոլորովին այլ է, որ կուսակցության` այդ «հմուտ» կառավարման նեղ վերնախավի վարած քաղաքականությունն այլ ուղղությամբ էր ընթանում, իսկ ժողովրդի  նպատակներն ու ցանկություններն այլ: Ես եմ տեսել, թե Շուշիի ազատագրման օրերին որքան տխրեց այդ վերնախավը: Դեռ այդ ժամանակ եմ ասել, եթե ամեն ինչ ժողովրդի մոտ վերնախավի շնորհիվ չստացվի, արվելու է ի հեճուկս նրա`փաստորեն այդպես էլ եղավ»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյան: Նա նկատեց, որ այսօր շատերը մոռացել են, որ Արցախյան շարժման ժամանակ գրեթե բոլոր շրջաններում եղել են հարյուրավոր նվիրյալներ: Նա նաեւ հիշեցրեց, որ պատերազմի ավարտից հետո հնչեցին բազմաթվ կարգախոսներ `«հաղթող կուսակցության», «հաղթանակած նախագահի» գրություններով, Լարիսա Ալավերդյանն այս ամենը մերժում է, քանի որ այդ պատերազմում հաղթելէ ժողովուրդն` ի հեճուկս այն քաղաքական ու ռազմավարական գծին, որը որդեգրել էր ՀՀՇ-ն. «Հեքիաթներ չեմ պատմում, 1992 թվականի մարտի 5-ին տված  հարցազրույցում  Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանը համաձայն է, որպեսզի Արցախը բարձր կարգավիճակում  մնա Ադրբեջանի կազմում: Սա կարող եմ փաստաթղթային ապացուցել, որ իրապես սա էր այն ուղին, որը բռնել էր այդ խումբը: Պետք է բոլորս հիշենք, որ մինչեւ 2017 թվականն առաջին նախագահը կրկնեց իր պնդումները, ավելին` դատապարտեց բոլոր նրանց, որոնք համաձայն չէին իր հետ»,-շեշտեց Լարիսա Ալավերդյանը եւ հավելեց, որ այդ ժամանակվա վերնախավն ապացուցեց, որ արժանի չէ այն վեհ գաղափարախոսությանը, որը կրում էր ժողովուրդը. «Այն որ ունեց ցել ենք արտագաղթ, այսօր չի սկսվել,  այսօր այն շարունակվում է:Ճիշտ չէ ասել, թե դա տեղի է ունեցել զուտ տնտեսական խնդիրների պատճառով , այդ վերնախավի տնտեսական հանցագործությունները բոլորովին այլ հարց է: Մարդիկ ուղղակի հիասթափվեցին, նրանց մեջքը կոտրվեց, երբ տեսան, որ այն գաղափարները որոնց համար զոհաբերել են իրենց կյանքը,  արել են մի խումբ մարդկանց համար, որոնք ցանկանում են դառնալ երկրի տերը: Կարծում եմ`վերաիմաստավորման խնդիր կա»,-եզրափակեց Լ. Ալավերդյանը:

«Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել». լեգենդար հետախույզ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА