ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաշինգտոնի հայ համայնքը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է կազմակերպել

28.02.2018 16:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վաշինգտոնի հայ համայնքը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է կազմակերպել

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է կազմակերպել։  
Այս մասին տեղեկացնում է amerikayidzayn.com-ը՝  հղում անելով Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին:

«Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես: Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիևը և իր բանակը առիթ ունենան, նորից այդ տեսակ սպանություն կանեն հայերի դեմ», - հայտարարել է Արամ Համբարյանը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը,  պաշտոնական Բաքուն հերքում է Սումգայիթի ջարդերի համար իրենց պատասխանատվությունն ու հիշեցնում, որ այն տեղի է ունեցել Խորհրդային միության օրոք, ուստի դրա համար պատասխանատվություն պետք է կրեն խորհրդային իրավապահ մարմինները:

Սեյրան Օհանյան. Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА