ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել

01.03.2018 17:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից ավելի քան 15 մլն դրամ է հափշտակել. ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով` 400.000 ՀՀ դրամ:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА