ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ ՉԿԱ»,- ՎԱՏԱՀԵՑՆՈՒՄ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

02.03.2018 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ  ԹԱՆԿԱՑՈՒՄ ՉԿԱ»,- ՎԱՏԱՀԵՑՆՈՒՄ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Համառ լուրեր են շրջանառվում, որ երրորդ երկրներից (ոչ ԵՏՄ անդամ) ներկրվող պարարտանյութերի գները թանկացել են, ինչն էլ գյուղացիների շրջանում մտահոգության տեղիք է տվել: Որքանո՞վ են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով նկատեց.

Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

-Պարարտանյութերի շուկայում վստահաբար կարող եմ ասել, որ թանկացումներ չկան եւ չեն էլ սպասվում: Ավելին, Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է կալիումական պարարտանյութ, որի արժեքը նախորդ տարվա համեմատ ավելի ցածր է: Նույնը ֆոսֆորական պարարտանյութը, որը ներկվում է Չինաստանից, եւ այս տարի կրկին ներկրվել է ավելի ցածր գնով:

- Բայց ՀՀ ներկրվող պարարտանյութերի մեծ մասը ներկրվում է Վրաստանից:

- Հիմնականում Վրաստանից եւ Իրանից Հայաստան ներկրվում է միայն ազոտական պարարտանյութը, որոնց գները եւս չեն թանկացել: Այդ ուղղությամբ շուկան ազատականացվել է, հիմնական պարարտանյութի արժեքը մարզկենտրոններում առանց սուբսիդավորման յոթ հազար դրամ է: Այսինքն, ամեն դեպքում, պարարտանյութի թանկացում չկա, գյուղացիները կարող են հանգիստ լինել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА