ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կցանկանայի կանխել ԽՍՀՄ-ի փլուզումը. Վլադիմիր Պուտին

03.03.2018 17:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կցանկանայի կանխել ԽՍՀՄ-ի փլուզումը. Վլադիմիր Պուտին

Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիաֆորումի ժամանակ` այն հարցին, թե ռուսական պատմության ընթացքում որ իրադարձությունը կցանկանար փոխել, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ կցանկանար կանխել ԽՍՀՄ-ի փլուզումը, այս մասին հաղորդում է  Russia Today-ը:

Time ամսագրի նոր համարի շապիկը զարդարում է Պուտինի և Թրամփի «համատեղ դիմանկարը» (լուսանկար)

Նա նաև խոստովանել է, որ չէր ցանկանա ապրել այլ պատմական ժամանակաշրջանում:

Հայտնի է, որ 2005 թվականին Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումը բնորոշել է որպես անցած դարի խոշոր աշխարհաքաղաքական աղետ: Նա պարզաբանել է, որ տասնյակ միլիոնավոր իր հայրենակիցներ հայտնվել են երկրի սահմաններից դուրս, ինչը ռուս ժողովրդի համար իրական ողբերգություն է դարձել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА