ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլթոն Ջոնը բարկացած հեռացել է բեմից՝ լպրծուն երկրպագուի պատճառով

03.03.2018 21:41 ՄՇԱԿՈՒՅԹ
Էլթոն Ջոնը բարկացած հեռացել է բեմից՝ լպրծուն երկրպագուի պատճառով

Մարտի 1-ի երեկոյան Լաս Վեգասի The Colosseum սրահում Էլթոն Ջոնի համերգի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Արտակ Հերիքյանը պարզաբանում է, թե ինչու է հեռացել Հանրայինից

Համերգի ժամանակ դահլիճում ներկա երկրպագուներին առաջարկվել է բեմ բարձրանալ՝ երգչի մոտ։ Saturday Night’s Alright For Fighting երգի կատարման ժամանակ երկրպագուներից մեկը դիպչել է իր կուռքին։ Հպումն այնքան է վրդովեցրել երգչին, որ նա բղացել է «Պոկվի՛ր»՝ չընդհատելով երգելը։

Վայրկյաններ անց, զգալով կրկնակի հպում ուսին, Էլթոն Ջոնը վեր է թռել տեղից և լքել բեմը։

Համերգն ընդհատվել է։ Այն բանից հետո, երբ բոլոր երկրպագուները վերադարձել են դահլիճ՝ իրենց տեղերը, Էլթոն Ջոնը շարունակել է ելույթը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА