ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվա Եգանյանի նոր տեսահոլովակը դարձել է իսկական կինո (Պրեմիերա)

04.03.2018 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Եվա Եգանյանի նոր տեսահոլովակը դարձել է իսկական կինո (Պրեմիերա)

Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգչուհի ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր «Երգաշարը»՝ նոր տեսահոլովակով: Իսկ տեսահոլովակի վրա աշխատել են մի ամբողջ թիմ:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Ռեժիսոր Վասիլ Շահբազյանը Ե. Եգանյանի մեկնաբանությամբ հայտնի երգաշարից ստացել է իսկական կինո, որտեղ նկարահանվել են դերասաններ Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սաթենիկ Օհանյանը եւ հենց ինքը՝ ժողովրդական երգչուհին: Տեսահոլովակը իրենց պարային կատարումներով համեմել են Միլեն շոու բալետը եւ «Տարոնցիները»: Նկրահանումներին մասնակցել են նաեւ Մագա դանսը, Գլոբ պրոգրես քասթինգ ստուդիոն, Տաթեւ Սիմոնյանը, Աշխեն Կիրակոսյանը, Բելլա Սահակյանը, Արամ Մուշեղյանը, Գոռ Կալմուխյանը եւ Վիգեն Բալասանյանը:

Մի ներկայանալի թիմ էլ կազմվել է բեք վոկալի համար, որոնց թվում են՝ Շուշանիկ Հովհաննիսյանը, Լուսինե Գասպարյանը, Լուսինե Նազարյանը, Տաթեւ Սարգսյանը, Գրիգոր Միրզոյանը, Մավր Մկրտչյանը, Արամ Մովսիսյանը:

Հնչյունային ձեւավորումն արել է Այդին Դավուդը, գործիքավորումը եւ միքսը՝ Տարոն Ավետիսյանը, դուդուկ, բլուլ, զուռնա` Վիգեն Բալասանյան,  թառ, սազ` Արտակ Դավթյան, դհոլ` Արսեն Ադամյան,  կիթառ` Համլետ Շաղոյան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Տեսահոլովակը ներկայացնում ենք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА