ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաղալիք գնելիս պահանջեք անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ

05.03.2018 17:18 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խաղալիք գնելիս պահանջեք անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ

Առաջին անգամ չէ, որ մասնագետները բարձրաձայնում են խաղալիքների շուկայում առկա խնդիրների եւ բացթողումների մասին:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոսքով` Հայաստանում խաղալիքների շուկան համարվում է ամենառիսկային ոլորտներից մեկը եւ գործում է շուկայի վերահսկողության  տեսչության անմիջական հսկողության տակ. «Նախորդ տարի  խաղալիքների շուկայում իրականացվել է 18 ստուգում` առավել ռիսկային եւ խոշոր արտադրողների եւ ներմուծող ընկերությունների մոտ: 18 տնտեսվարող սուբյեկտներից 12-ի մոտ հայտնարբերվել են խախտումներ`չեն եղել համապատասխանության սերտիֆիկատ, բացակայել է մակնշումը եւ այլն: Այս տարի 240 ստուգումներից 49-ը  կատարվել է խաղալիքների շուկայում, այսինքն այս տարի դրանց մոտ տեղի է ունենալու վերահսկողություն տեսչական մարմնի կողմից: 2016  թվականին 59 տնտեսվարողներ խաղալիքներ են ներմուծել, որոնցից միայն 4-ն են ունեցել համապատասխանության սերտիֆիկատ: Նախորդ տարի 76 տնտեսվարող սուբյեկտներից  սերտիֆիկատ ունեցել են միայն 14-ը, ինչը գոհացուցիչ ցուցանիշ չէ»,-փաստեց Ա. Մկրտչյանը:  

«Իմ Ջավախք». երգիչ Ռուսլանը հանրության դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը 

Նա կոչ արեց բոլոր սպառողներին խաղալիք գնելիս` պահանջել համապատասխանության սերտիֆիկատ եւ ուշադիր լինել մակնշմանը:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը նախորդ տարի խաղալիքների շուկայում իրականացրել է հետազոտություն, որն իրականացվել է երկու փուլով` բնակչության եւ տնտեսվարողների շրջանում:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ հանրային կապերի պատասխանատու ՍԻՐԱՆՈՒՇ ԶԱՔԱՐՅԱՆԻ խոսքով` հարցման արդյունքում պարզվել է, որ բնակչության 54 տոկոսը խաղալիքներ գնում է սովորական, 26 տոկոսը` մասնագիտական, իսկ 12 տոկոսը մեծածախ խանութներից. «Հարցվողների 6 տոկոսը նշել է, որ խաղալիք գնելիս ուշադրություն է դարձնում անվտանգությունը հավաստող սերտիֆիկատին, 41 տոկոսը խաղալիքի գնին, 38 տոկոսն  էլարտաքին տեսքին, միայն 15 տոկոսն է մակնշմանը նայում: Մարդկանց 61 տոկոսը տեղյակ է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել խաղալիքը երեխայի առողջության համար, բայց նրանցից միայն 28 տոկոսն է նշել, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել»,- նշեց Ս. Զաքարյանը:


Պարզվել է նաեւ, որ ներմուծումների  ծավալը տարբերվում է սերտեֆիկացման դիմած տնտեսվարողների թվից: Նախորդ տարվա հուլիսին սերտիֆիկատ  ստանալու համար դիմել են միայն 23 տնտեսվարողներ ` ստանալով  34 սերտիֆիկատ: Խաղալիքի շուկայում հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ սերտիֆիկատ բացակայում է նաեւ վերավաճառողների մոտ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА