ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր օրինագիծ. Ո՞վ է տալու պատվավոր կոչումներն ու պարգեւները

06.03.2018 13:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր օրինագիծ. Ո՞վ է տալու պատվավոր կոչումներն ու պարգեւները

ՀՀ Սահմանադրության 136-րդ հոդվածը նախատեսում է, որ ՀՀ նախագահը օրեննքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ. Այսինքն հստակ ասվում է, որ դա պետք է արվի օրենքով, մինչդեռ մենք մինչ օրս ունեինք նախագահի հրամանագիրը, որը նախատեսում էր կոչումների, մեդալների շնրոհման կարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Երկրապահները քննարկում են նոր ղեկավարի անունը. ո՞վ է նա

Նրա խոսքով, այժմ առաջարկվում է այդ գործընթացը ամբողջությամբ սահմանել օրենքով. «Նախատեսվել է, որ ՀՀ նախագահին պարգեւատրման համար միջնորդություն անելու իրավունք ունեն 4 անձինք՝ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ վարչապետը»:

Ըստ այդմ, պետական մարմինների ղեկավարները դիմում են վարչապետին, միջնորդությունից հետո ՀՀ նախագահը սահմանված կարգով տալիս է պարգեւները: «ՀՀ կոչումների ձեւերը, անվանումները, տեսակները չեն փոխվել: Միայն բացառություն է կազմում «բարձրագույն կոչում» ասվածը՝ «ազգային հերոս» կոչումը: Սահմանադրությունը միարժեքորեն ասում է, որ ՀՀ նախագահը պարգեւատրում է մեդալներով եւ շքանշաններով, այսինքն կոչումներով պարգեւատրում Սահմանադրությունը թույլ չի տալիս: Մենք այսպես ենք լուծել հարցը. անձը պարգեւատրվում է հայրենիքի շքանշանով եւ նախատեսել ենք, որ այդ շքանշանով պարգեւատրվող անձը համարվում է ազգային հերոս»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջարկ է հնչել, որ «ազգային հերոս» կոչումը դիտվի որպես պատվավոր կոչում. «Բայց բանն այն է, որ օրենքով սահմանվում է, որ պարգեւատրումներն են համարվում խրախուսման բարձրագույն ձեւեր: Այսինքն պատվավոր կոչումը եւ պարգեւատրումը իրենց կարգավիճակով տարբեր են, եւ պարգեւատրումը ավելի բարձրագույն ձեւ է, ուստի կարծում ենք, որ «ազգային հերոս»-ը պետք է դիտարկվի պարգեւատրման դաշտում, ոչ թե կոչումներ շնորհելու դաշտում: Այս հարցը պետք է եւս մեկ անգամ քննարկել»:

Ըստ փոխնախարարի, օրենքով նախատեսվում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը չեն կարող պարգեւատրվել իրենց պաշտոնավարման ընթացքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА