ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ 21-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ «ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՈՒՄ» 17-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ

06.03.2018 21:00 ՔՐԵԱԿԱՆ
ԵՐԲ 21-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ «ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՈՒՄ» 17-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 17-ամյա աղջկան սեռական շահագործման ենթարկելու փաստով դատավարությունը: Գործը ուշագրավ է նրանով, որ 17-ամյա աղջկա սեռական շահագործման մեջ մեղադրվում է 21-ամյա, նախկինում չդատված Անահիտ Սարդարյանը: Նա, ըստ մեղադրանքի, 2012 թվականի սեպտեմբեր ամսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով մարզի գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհուն երեք օրով «հանձնել է» ոմն Վաչագանի: Երիտասարդը անչափահաս աղջկա եռօրյա սեռական ստրկության համար Անահիտին վճարել է 20 հազար դրամ: Նախաքննական մարմնի եզրակացությամբ` այդ օրերին տասնյոթամյա Ս.Թ.-ն ենթարկվել է սեռական շահագործման:

Ինչ են հուշում Մանվել Գրիգորյանի քրգործի փաստերն ու հակափաստարկները

Ահա թե ուր ենք հասել. այն աստիճանի, որ անչափահաս աղջիկներին, որպես պահանջարկ ունեցող «ապրանք», վաճառքի են հանում, ձեռքից ձեռք փոխանցում: Եվ ամենավատն այն է, որ նորօրյա «ստրկավաճառը» իր «ապրանքից ընդամենը 4 տարով մեծ աղջիկ է: Ու դժվար չէ կռահել, որ նա էլ դեռահասության տարիքից պետք է որ իր հերթին անցած լիներ անչափահաս պոռնիկի ողջ «աշխատանքային պրակտիկայով», մինչեւ որ հարուստ փորձ ձեռք բերելով, հասներ «ստրկատեր» կավատի մակարդակին: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА