ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԵԽՈՒՀՈՒՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ՓՈՐՁԵԼ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՀՈՎԻՎԸ

06.03.2018 21:15 ՔՐԵԱԿԱՆ
ՉԵԽՈՒՀՈՒՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ՓՈՐՁԵԼ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՀՈՎԻՎԸ

2018 թվականի մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ նախորդ օրը` մարտի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Գուգարքում հեծանիվով զբոսնելիս մոլորվել է ու հայտնվել ամայի դաշտում: Այնտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ եւ փորձել բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Տավուշի մարզի բնակիչները ականապայթյունային վնասվածքներ են ստացել մարտական դիրքերի միջանկյալ տարածքում

Նույն օրը կատարվել է անձի ճանաչում, որի ժամանակ չեխուհին ճանաչել եւ մատնացույց է արել տվյալ երիտասարդին: Աղջիկը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ չեխուհուն փորձել է բռնաբարել Գուգարք գյուղի 23-ամյա բնակիչը, ով, ի դեպ, ինչպես տեղեկացանք տեղի համայնքապետ Աշոտ Աշուղյանից. «Ամուսնացած է, ունի փոքր երեխա: Ամբողջ գյուղը զարմացած է էդ տղայի վրա: Ախր որ ասեմ՝ չգիտես ինչ մի երես առած տղա էր կամ «ազատատենչ», էդպես էլ չէր: Ընտանիքի տղա է, աշխատող, իր ընտանիքը պահող: Տան մեծն է, իրենից փոքր եղբայր ունի: Չգիտենք` էս ինչ բան էր, ամոթ էլ է: Գլուխը կախ տղա էր, աշխատում էր: Հովիվ է, սաղ օրը դաշտերում էր»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА