ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանին» պատրաստվում է «կոյուղաջուր 2» օպերացիային

07.03.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երկիր ծիրանին» պատրաստվում է «կոյուղաջուր 2» օպերացիային

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ հայտարարություն է տարածել՝ մասնավորապես նշելով, որ իրենց խմբակցությանն են դիմել Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքի թվով 11 տների ընտանիքներ. «Նրանք բողոքում են տարիներ շարունակ կոյուղագիծ չունենալուց, ինչի հետեւանքով անձրեւաջրերը եւ գարշահոտությունը ստեղծել են անտանելի պայմաններ (հատկապես՝ տաք եղանակի ընթացքում տարածվող գարշահոտությունը)»:

Աղասի Դարբինյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է վարչական դատարանի նախագահ

Բնակիչների դիմումի հիման վրա Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը եւ խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանը այցելել են  նշված հասցե եւ հանդիպել բնակիչներին ու տեղում ծանոթացան իրավիճակին:

Ըստ Ս. Աղեկյանի` բնակիչների բազմաթիվ բողոք-պահանջները որեւէ արդյունք չեն տվել. «Նրանց պահանջը մեկն է՝ դեմ դիմաց գտնվող իրենց տների առջեւով անցկացնել կոյուղագիծ: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով, որ կոյուղագծի բացակայության պատճառով թվով 11 տների բնակիչների սանիտարահիգիենիկ պայմանները անտանելի են՝ պահանջում ենք միջամտել եւ բավարարել քաղաքացիների պահանջը»:

Ինչ խոսք, պահանջը չբավարարելու դեպքում, կարելի է կանխագուշակել, թե Երեւանի ավագանու առաջիկա նիստին ինչերի է ընդունակ «Երկիր ծիրանին», այնպես որ պահանջը կարելի է դիտարկել նաեւ որպես ,սպառնալիք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА