ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայի Արևելյան Ղուտայում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 800-ի

07.03.2018 18:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայի Արևելյան Ղուտայում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 800-ի

Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում ռազմական գործողությունները չեն դադարում, այս մասին գրում է Al Arabiya-ն և մանրամասնում, որ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 800-ի: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալների համաձայն` նրանց թվում առնվազն 177-ը երեխաներ են:
Ննախագահ Ասադի զորքերն Արևելյան Ղուտայում ռազմական գործողությունները վերսկսել են փետրվարի 18-ից:
Որոշ աղբյուրների տվյալներով՝ մարտի 5-ից առ այսօր կառավարական զորքերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 95 քաղաքացի:
Այժմ Արևելյան Ղուտայի ամբողջ տարածքի 40%-ը կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում: 
Նշվում է, որ Արևելյան Ղուտայի 400.000 բնակիչները տևական ժամանակ գտնվում են շրջափակման մեջ, ինչի հետևանքով տվյալ շրջանում մարդասիրական ճգնաժամ է առաջացել:

Կերչում զոհերի թիվը հասել է 21-ի

Ավելի վաղ ՌԴ նախագահը կարգադրել էր օրական 5-ժամյա հրադադար պահպանել Արևելյան Ղուտայում, որպեսզի շրջափակման մեջ գտնվող բնակիչները կարողանան մարդասիրական օգնություն ստանալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА