ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենչիայի պայմանագրով հիմք դրվեց հայ-ռուսական մեծ բարեկամության

08.03.2018 12:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թուրքմենչիայի պայմանագրով հիմք դրվեց հայ-ռուսական մեծ բարեկամության

Երեկ Գյումրու «Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում» անցկացվեց`«Դարերով կոփված հայ-ռուսական բարեկամություն» խորագրով կլոր սեղան, որին մասնակցում էին ինչպես հայ պատմաբաններ, վերլուծաբաններ, այնպես էլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաններ եւ գիտնականներ: Կլոր սեղանն անցկացվում էր Թուրքմենչիայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Խորհրդարանում կարող ենք ունենալ ոչ թե 3-4, այլ 7-8 կուսակցական խմբակցություն»

Ներկաները խոսելով հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, անդրադարձան նաեւ Թուրքմենչիայի պայմանագրի կարեւորությանը: Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԼԻԼԻԹ ԱՍՈՅԱՆԻ խոսքով` այդ պայմանագիրը կարեւոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, քանի որ դրա շնորհիվ ձեւավորվել է հայկական մարզը, որը հետագայում դարձել է համայն հայության հավաքատեղին. «Թուրքմենչիայի պայմանագրով վավերացված հայ-իրանական սահմանն անփոփոխ է մնացել նաեւ այսօր: Սա հանդիսացավ այն տարածքը, որտեղ մենք կարողացանք վերականգնել ոչ միայն մեր պետականությունը, այլեւ հանգրվան դարձավ այն հայերի համար, որոնք փրկվեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից»,-նշեց Լ. Ասոյանը: Ըստ նրա, Թուրքմենչիայի պայմանագիրը կարեւոր էր, քանի որ  դրվեց հայ-ռուսական հարաբերությունների ամուր հիմքերը. «Այդ հարաբերությունները տարբեր շրջանում տարբեր ձեւափոխումնների ենթարկվելով ի վերջո դարձան ռազմավարական գործընկերային հարաբերություններ: 190 տարիների ընթացքում մենք կարողացանք անցնել զարգացման բարդ քաղաքական ուղի` հպատակից հասնելով մինչեւ ռազմավարական գործընկերոջ»,-ընդգծեց պատմաբանը եւ հավելեց, որ եթե Թուրքմենչիայի պայմանագիրը դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի հետագա առաջընթացի վրա, ապա Հայաստանի հարեւանները, հատկապես Ադրբեջանը պայմանագրի հետ լուրջ խնդիրներ են կապում, հայտարարելով, թե պայմանագրի պատճառով զրկվել են իրենց հայրենիքի որոշ մասից: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Լիլիթ Ասոյանը շեշետեց, որ մինչ այսօր այնտեղ կան ծայրահեղականներ, որոնք պահաջում են վերանայել Թուրքմենչիայի պայմանագիրը.«Այս պայմանագրով կարգավորվում էր նաեւ Կասպից ծովի կարգավիճակը, որը մինչեւ այժմ վիճելի է համարվում` ելնելով օգտագործման պայմաններից եւ հնարավորություններից: Եթե պատմագրության տեսանկյունից մենք դրական ենք գնահատում Թուքմենչիայի պայմանագիրը, ապա Ադրբեջանը այն բացասական է գնահատում եւ լուրջ քննարկում այն վերանայելու համար»,-եզրափակեց Լիլիթ Ասոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА