ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

34 հայ շախմատիստներ Եվրոպայի առաջնությունում

08.03.2018 21:16 ՍՊՈՐՏ
34 հայ շախմատիստներ Եվրոպայի առաջնությունում

Մարտի 16-29-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին կմասնակցեն 318 շախմատիստներ: Մրցաշարում ամենաբարձր անհատական գործակից ունի Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունում

Մասնակցիների շարքում են նաև հայտնի գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА