ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են լավագույն եւ վատագույն մարզպետների առաջատարներն այս շաբաթ

17.03.2018 22:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքեր են լավագույն եւ վատագույն մարզպետների առաջատարներն այս շաբաթ

Iravunk.com - ում արդեն յոթերորդ շաբաթն է, ինչ ընթանում է քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են Հայաստանի Հանրապետության լավագույն եւ վատագույն մարզպետները: Նշենք, որ այս պահին քվեարկությանը մասնակցել է շուրջ 68 388 մարդ, որի արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը՝  44.64%: Նրան, ինչպես նախորդ շաբաթ, այնպես էլ այս շաբաթ հաջորդում է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝  28.81%: Իսկ երրորդ հորիզոնականում է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ 25.45%:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարարի հետ

Բավականին թեժ պայքար է գնում վատագույն մարզպետի կոչմանն արժանանալու համար: Ավելին՝ ուրվագծվում է նաեւ վատագույն եռյակը, որոնք առ այսօր ամենաքիչ ձայներն են հավաքել: Այդ թվում են՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝  0.07%, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը՝  0.08% եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ 0.09%:

Այսպիսով՝ լավագույն մարզպետների առաջատարը Արագածոտնի մարզպետ Ա. Սիմոնյանն է, իսկ վատագույն մարզպետների առաջատարը՝ Շիրակի մարզպետ Ա. Խաչատրյանը: Թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերն առաջիկա շաբաթվա վերջում, կախված է հենց ձեր քվեարկությունից: Այնպես որ, քվեարկելու համար, կարող եք անցնել ստորեւ նշված հղումով եւ ընտրել ձեր կարծիքով` լավագույն մարզպետին: Հետեւաբար, ամենաքիչ ձայները հավաքած մարզպետն էլ կճանաչվի վատագույնը: Իսկ արդյունքների վերջնական ամփոփմանը մնացել է ընդամենը երկու շաբաթ:

http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА