ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԿԸՀ նախագահը պատմել է հանձնաժողովի կայքի վրա տեղի ունեցած հարձակման մասին

18.03.2018 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԿԸՀ նախագահը պատմել է հանձնաժողովի կայքի վրա տեղի ունեցած հարձակման մասին

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ հանձնաժողովի կայքը գիշերը 15 երկրներից ենթարկվել է DDOS հարձակման: Այդ մասին հայտնում է РБК-ն:

Ադապտացիայի շրջան է, որի ընթացքում լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են և որոնք չեն հարմարվելու նոր իրավիճակին. Փաշինյանն՝ իր կադրային քաղաքականության մասին


Նա նշել է, որ ամենաուժեղ ակտիվությունը գրանցվել է գիշերը՝ 2:20-ին: Նրա խոսքով՝ հարձակումը շարունակվել է երեք ժամ՝ մինչև առավոտյան հինգը:


Ավելի ուշ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան հայտնել է, որ կիբերհարձակումը գրանցվել է նաև հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի վրա:


Գիշերը կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հայտնել է ռուսական կայքերի վրա ընտրություններից առաջ հաքերային ակտիվության և կիբերհարձակումների մեծացման մասին:


Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում նախագահական ընտրություններ են ընթանում:


Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА