ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ տարածքի մեծ մասում և Մոսկվայում փակվել են տեղամասերը. նախագահական ընտրություններին մասնակցությունը 18:40-ի դրությամբ կազմել է 58.51%

18.03.2018 21:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ տարածքի մեծ մասում և Մոսկվայում փակվել են տեղամասերը. նախագահական ընտրություններին մասնակցությունը 18:40-ի դրությամբ կազմել է 58.51%

Ռուսաստանում ընտրատեղամասերը փակվել են երկրի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև երկրի տարածքի մեծ մասում: 

Ինչպես փոխանցում է Russia Today-ը, ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկությունն ավարտվել է Մոսկվայում, Ղրիմում, Չուկոտկայում և Սիբիրում, սկսվել է ձայների հաշվարկը: 

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ ընտրություններում մասնակցության հայտը տեղի ժամանակով 18:40-ի դրությամբ կազմել է 58.51 տոկոս: 

Քվեարկությունը շարունակվում է Կալինինգրադի մարզում և մի շարք այլ շրջաններում: 

ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկություն է անցկացվում նաև արտասահմանում, ինչպես օրինակ Զիմբաբվեում, Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ուկրաինայում, Հայաստանում և այլ երկրներում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձայների հաշվարկն սկսվել է մի շարք արևելյան շրջաններում:

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին. Շարմազանով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА