ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աֆրինում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով. ՄԱԿ

20.03.2018 17:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աֆրինում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով. ՄԱԿ

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախևիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով:

Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգավոր մարդ» է անվանել

«Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների էսկալացման պատճառով: Նրանց մեծ մասը՝ շուրջ 75 հազար մարդ, վերաբնակվել է Թալ Ռիֆաաթում, եւս 29 հազարը՝ Նուբոլում և Զահրայում՝ Հալեպի հյուսիսում: Բացի դրանից, շուրջ 10 հազար մարդ, տեղեկատվության համաձայն, գտնվում է ազ Զիյարում՝ ապարդյուն փորձելով անցնել այն շրջաններ, որոնք վերահսկվում են Սիրիայի կառավարության կողմից»,- ասել է նա: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների` Աֆրինի տարածաշրջանում է մնում մոտավորապես 100 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА