o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.03.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Միայն դու էիր պակաս` ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ ողջունել էր Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռուստազրույցը. «Նրանք մի ամբողջ ժամ խոսել են եւ դա ադեն կարեւոր է: Հուսով եմ` գործը չի սահմանափակվի միայն հռետորաբանությամբ»: Պատկերացնո՞ւմ եք`  տասնյակ միլիոնավոր մարդկանց դաժան տառապանքների մեղավոր այդ կերպարանքը, որը դրա համար արժանացել է Նոբելյան մրցանակի, դատողություններ է անում, թե ինչով պետք է զբաղվեն գերտերությունների առաջնորդները. «Դա լավ է: Բայց կարեւորը, ինչին ես ուշադրություն դարձրեցի այն է, որ բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստություն է սկսվում, հավանաբար լիարժեք ձեւաչափով, այլ ոչ թե «շրջանակներում»: Սա առաջին: Եվ երկրոդ` ուշադրության կենտրոնում նորից սպառազինությունների մրցավազքի կանխարգելումն է եւ ռազմավարական կայունությունը»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ հուսանք, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Պուտինը Գորբաչովին բանի տեղ չեն դնի:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ընկել է երազանքների գիրկը, իբր շատ շուտով իշխանափոխություն կլինի. «Հիմա հարցը` արդյոք սա կարող է երկար տեւել. Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարող, որովհետեւ Հայաստանը չունի այդքան ռեսուրսներ: Հիմա մյուս հարցը, եթե ինչ-որ մի պահի կանգնելու է սա, ամենայն հավանականությամբ, ֆորսմաժորային իրավիճակներում, ապա մենք պատրա՞ստ ենք Սերժ Սարգսյանից հետո կառավարելի, զարգացման նախադրյալներ ունեցող երկիր ունենալուն: Սա է ինձ ամենաշատը հետաքրքրում: Այն, որ Սերժ Սարգսյանն ապագա չունի եւ շատ շուտ է նրա իշխանությունը ավարտվելու, ես դրանում չեմ կասկածում: Բայց թե ինչ ենք անելու նրանից հետո, դա է ինձ մտահոգում, որովհետեւ նրա այս պահին արված քայլերը կարճ կյանք ունեն եւ հեռանկար չունեն»: Սա զարմանալիորեն հիշեցնում է հայտնի ժողովրդական խոսքը, որ մուկը ծակով չի անցնում, ցախավելն էլ պոչից է կապում:

Ինչպես հայտնի է, տարատեսակ սաքունցները, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սէֆիլյանին համարում են ապստամբ եւ քաղբանտարկյալ: Բայց, օրինակ, ՀՀ «վաստակավոր էլեկտրիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, ինչքան էլ զարմանալի լինի, նրան կիսով չափ համարում է քաղբանտարկյալ. «Այն մասով, որ իր գործունեությունը կապված է քաղաքական գործունեության հետ, այո, համարում եմ, որ մասով, որ կապված չի, էդ մասով գիտեք, որ տարաձայնություններ ունենք: ժամանակին խոսվել է դրա մասին: Զինված պայքարի հայտարարությունները չեմ կարող համարել քաղաքական գործունեություն: Եթե մարդը ինչ-որ բան է արել ու դրա համար նախատեսված պատժաչափը դատական պրակտիկայում այնպիսին է, որ դրա համար 5 տարի են տալիս, բայց քաղաքական ենթատեքստի համար 10 ու կես են տվել, ուրեմն, այո, քաղբանտարկյալ է»: Դա մոտավորապես նույնն է, որ հավատալ, թե հնարավոր է կիսով չափ հղի լինել:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՖԵՅՍԲՈՒՔԸ վերջերս ընկել է մեծ սկանդալի մեջ եւ կորցրել միլիարդավոր դոլարներ, եւ պարզվել է, որ շուրջ 50 միլիոն քաղաքացիների անհատական տվյալները արտահոսել են եւ օգտագործվել ամենաանազնիվ ձեւով: Եվ ահա Իսրայելի Արդարադատության նախարարությունը որոշել է հետաքննություն սկսել, թե արդյո՞ք այդ զարմանալի սրիկայությունից տուժել են Իսրայելի քաղաքացիները. «Իշխանությունները մտադիր են պարզել, թե արդյոք Իսրայելի քաղաքացիների անձնական տվյալները ապօրինի օգտագործվել են այնպիսի ձեւով, որոնք խախտում են նրանց անձնական կյանքի իրավունքը»: Ինչեւէ, կարծում ենք, որ  մեր իշխանություններն  էլ պետք է նրանցից օրինակ վերցնեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА