o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես մեկ տարի առաջ էի ասել` ով պիտի լինի վարչապետը». Գալուստ Սահակյան

18.04.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ես մեկ տարի առաջ էի ասել`  ով պիտի լինի վարչապետը». Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկա 94 պատգամավորի բաց քվեարկությամբ` կողմ` 77, դեմ` 17, ձեռնպահ` 0, ձայների մեծամասնությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ: Իր եզրափակիչ ելույթում նորընտիր վարչապետը շնորհակալություն հայտնեց ե՛ւ խորհրդարանական ընդդիմությանը` քննադատության, ե՛ւ քաղաքական մեծամասնությանն ու կոալիցիոն ՀՅԴ-ական գործընկերներին` իր թեկնածությունն առաջադրելու եւ սատարման համար: Տեղի ունեցած ընտրության եւ նաեւ դրան զուգահեռ փողոցում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Բան չեմ ուզում, թող իմ տղուն հետ տան, իմ տղեն ինձ ընտիր կպահի». զոհված զինվորի մայր (Տեսանյութ)

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆՔ»

– Պարոն Սահակյան, խորհրդարանում ՀՀ նորընտիր վարչապետի ընտրության շուրջ հնչեցին թե՛ քննադատական, եւ թե՛ գովեստի խոսքեր: Ինչպե՞ս կգնահատեք ընտրության արդյունքները:

– Նախ ասեմ, որ ես դեռեւս մեկ տարի, մի քիչ էլ ավելի առաջ էի ասել` ով պիտի լինի վարչապետը: Երբ բոլորը մտածում էին այս հարցի շուրջ, ես այդ պատասխանն ունեի ու միայն ամիսներ հետո սկսեցին քննարկել այդ հարցը: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության մոտեցումներին, ես ուզում եմ, որ լավ ընդդիմություն ունենանք: Ընդդիմությունը նրա համար չէ, որ միայն քննադատի, նա պետք է պարզ ամեն ինչը տեսնի: Իհարկե, եթե պետք է բարդ քննադատություն, թող գնա դրան, բայց դրա կողքին բավականին նոր եւ լավ երեւույթներ էլ կան, որը նույնպես պետք է նշել: Ճիշտ է, ընդդիմությունն իր ճանապարհն ունի, բայց երբեմն-երբեմն իշխանության հետ համատեղ պետք է կարողանա որոշակի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ կամ ընդհանրապես` ձեռքբերումներ ունենալ Հայաստանի ճակատագրի նկատմամբ, որը մեզանում դեռեւս չի ստացել:

– Փաստորեն, որպես վարչապետ, Սերժ Սարգսյանի առաջադրման, ապա ընտրության ընթացքում ԱԺ ամբիոնից ծանրակշիռ ընդդիմության քննադատություն չե՞ք լսել:

– Այսօր Հայաստանը ծանրակշիռ ընդդիմություն չունի: Մենք ունենք ընդամենը ընդդիմադիր գործիչներ: Ընդդիմություն նշանակում է որոշակի խումբ, որը իր հետեւից մեծ մասշտաբի ժողովուրդ է տանում կամ գոնե ժողովրդի ինչ-որ մի հատված: Այնպես որ, այդ քննադատողները ընդդիմադիր են, բայց ընդդիմություն չեն, այսինքն` չկա այն ժողովուրդը, որը գնում է այդ ընդդիմության հետեւից:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից:

– Ես այն մարդը չեմ, որ հենց այս պահին պետք է ասեմ, թե ինչ ակնկալիքներ ունեմ, մենք` Սերժ Սարգսյանի հետ միասին, բավականին երկար ճանապարհ ենք միասին անցել, եւ ես վաղուց գիտեմ` ինչ ակնկալիքներ ունեմ: Գտնում եմ, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կամաց-կամաց որոշակի ձեռքբերումներ կունենանք, եւ այն տեսանելի կլինի:

– ՀՀ վարչապետի ընտրությանը զուգահեռ փողոցում շարունակվում էին Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների ցույցերը: Վերջիվերջո, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այս իրավիճակին:

– Պետք է քաղաքական դաստիարակության ինչ-որ գործընթացներ լինեն, կարծում եմ` այս Սահմանադրությունն ընդունելուց հետո, երբ քաղաքական կուսակցությունները կսկսեն իշխել, ինչպես մտածում ենք, այդ ընթացքում կձեւավորվի նաեւ այս հարցի լուծումը:

«ՈՎ ՄԻ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ, ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ»

– Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ «սպառնում էր», թե փակելու է Ազգային ժողով տանող բոլոր մուտքերը, որպեսզի ՀՀ վարչապետի ընտրությունը չկայանա: Սակայն այս ծրագիրը չաշխատեց, դեռ մի բան էլ նրան սկսել են մեղադրել իշխանության հետ ստվերային պայմանավորվածություն ունենալու մեջ...

– Համենայնդեպս, ինձ հետ համաձայնության չի եկել: Սա շատ մանր հարց է, որ ես պատասխանեմ: Նիկոլ Փաշինյանը, մյուսը, չի կարողացել սա անել, չի կարողացել նա անել, ես ի՞նչ կապ ունեմ, որ ասեմ` կարող էր, չէր կարող փակել:

– Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ցույցերին, որոնք այս օրերին, այնուամենայնիվ, բավականին լարվածություն են ստեղծել քաղաքում:

– Հետեւելու ժամանակ չեմ ունեցել, բայց տարիների ընթացքում շատ ցուցարարների եմ տեսել, որոնց կազմակերպած գործընթացները առաջ չեն գնացել: Ամբողջ Եվրոպայում, եթե մարդիկ ցույցեր են անում, ցույցեր են անում տարբեր հարցերով, մեկը` տրանսպորտի, մյուսը` ուսանողության կամ սոցիալական խնդիրների համար: Բայց մեր երկրում ով մի քայլ է ունենում, անպայման ուզում է դառնալ պետության լիդեր: Այս իրավիճակը վերլուծել է պետք, բայց ես հետաքրքրված չեմ այդ գործընթացով: Լավ կլինի, որ եթե մարդիկ ընդդիմադիր են, նորմալ ձեւով լինեն ընդդիմադիր:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ՉԷ»

– Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը:

– Նիկոլ Փաշինյանն է ասել, ուրեմն` իր խնդիրն է: Նրա ասածները ես պետք է վերլուծե՞մ: Նրա քայլերն ուղղված են նրան, որ վարչապետն այնպիսի մարդ լիներ, որ իրեն դուր գա, իսկ դրա համար անհրաժեշտ է այսօրվանից ժողովրդի հետ աշխատել, լինել մարզերում, շատ մարդիկ ունենալ թիկունքում, որպեսզի իշխանության գալ եւ լուծել խնդիրներն իր ուզած ձեւով: Հասարակության մեծամասնությունը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է Հանրապետական կուսակցությանը, այսօր փողոցում կանգնած չէ: Ես ընդունում եմ ընդդիմության քննադատությունն ուղղված իշխանությանը, իսկ սա ընդդիմություն չէ, նրանք քաղաքական տեսանկյունից ժողովուրդ չունեն, ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել, որ ունենան ժողովուրդ: Շատ եմ տեսել ցուցարարների գործողություններ, ժամանակին ես էլ եմ ցուցարար եղել, բոլորին ճանաչում եմ, գիտեմ, որ հայ ժողովուրդը ցուցադրական նման գործողություններով հաջողության չի հասել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА