ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Forbes-ի 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց աղյուսակում ներառվել են նաև հայազգի մեծահարուստներ

19.04.2018 18:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Forbes-ի 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց աղյուսակում ներառվել են նաև հայազգի մեծահարուստներ

Forbes պարբերականը ներկայացրել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը:

Պարբերականը նկատում է, որ 2017 թվականը բարեհաջող տարի է եղել վարկանշային աղյուսակում ներառված մեծահարուստների համար՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին և տնտեսական այլ խնդիրներին։

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

Նշվում  է, որ այս տարվա ցանկում ընդգրկվելու համար հարկավոր էր առնվազն 500 մլն դոլար կարողություն ունենալ, իսկ առաջին տասնյակում տեղ գտնելու համար՝ 12.5 մլրդ դոլար:

Աղբյուրը հայտնում է, որ վարկանշային աղյուսակում ներառվել են նաև հայազգի գործարարներ` Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 մլրդ դոլարով գտնվում է 28-րդ հորիզոնականում, Սամվել Կարապետյանը, որը 3.7 մլրդ դոլարով գտնվում է 30-րդ հորիզոնականում, Ռուբեն Վարդանյանը 950 մլն դոլար կարողությումբ գտնվում է 109-րդ հորիզոնականում: 141 և 142-րդ հորիզոնականներում  են գտնվում  Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրն ունի 750 մլն դոլար:

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА