o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավունքը եւ քաղաքականությունը պետք է գործեն բացառապես բարոյականության դաշտում․ Լեւոն Բաղդասարյան

20.04.2018 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրավունքը եւ քաղաքականությունը պետք է գործեն բացառապես բարոյականության դաշտում․ Լեւոն Բաղդասարյան

<<Այսօր խառնվել են իրավունքը եւ քաղաքականությունը միմյանց հետ, եւ նման պարագայում, որպեսզի կարողանանք ամենաբարենպաստ հանգուցալուծումը գտնել, միանշանակ  կարեւորում եմ, որ այն պետք է լինի բարոյականության հարթության վրա, որովհետեւ հակառակ պարագայում այն կարող է կործանարար հետեւանքներ ունենալ։ Խոսքս վերաբերում է ինչպես պետական լիազոր մարմնին, այնպես էլ՝ փողոցում կանգնած ցուցարարներին։ Եթե այսօր ժողովուրդը գտնվում է փողոցում դա նշանակում է, որ կա լուրջ խնդիր եւ գնդակը այդ հարթության վրա իշխանության դաշտում է>>,-Iravunk.com-ի խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին կատարվող իրադարձություններին, մասնավորապես որքանո՞վ են կատարվող իրադարձությունները իրավաչափ, ասաց <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն, բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, հավելելով․

Պարետը վեց ժամով արգելել է «ՍԻԹԻ», «Սաս Գրուպ», «Նոր Զովք» որոշ մասնաճյուղերի գործունեությունը

- Ցանկանում եմ փաստել նաեւ, որ ինչպես պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները, այնպես էլ փողոցում կանգնած ցուցարարները տեսնում են միայն սեւն ու սպիտակը՝ մեջտեղի մնացյալ գույները ստորադասվել են։ Այն ինչ՝ շատ կարեւոր է, որ բացի սեւ-սպիտակից տեսնել նաեւ մնացյալ գույները։ Մասնավորապես, պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները ցուցարների գործողությունների արդյունքում սպասում են, որպեսզի վերջիներս թույլ տան այնպիսի սխալներ, որոնք հետապնդելի են ՀՀ Քր․ օրենսգրքով, իսկ ցուցարարներն իրենց հերթին՝ իրենց գործողությունները դնում են իշխանությունների սեղանին։ Դրա հետեւանք կարող է լինել  անդառնալի։ Քանի որ եթե իրավունքի տեսակետից հարց բարձրացնենք, թե արդյո՞ք իրավաչափ են ոստիկանների գործողությունները բերման ենթարկելու հետ կապված՝ վստահեցնում եմ Ձեզ, որ կտեսնենք մի շարք դրույթներ, որոնք անընդունելի են լիազոր մարմնի կողմից։ Միեւնույն ժամանակ, եթե հետեւենք ցուցարարների գործողություններին, այստեղ եւս կտեսնենք, որ նրանց գործողություններում կարող են լինել Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ։ Եվ դա բնական է՝ ինչո՞ւ, որովհետեւ հիմա ստանդարտից դուրս գործողություններ են իրականացվում, որոնք կարող են լինել անկանխատեսելի՝  բխող բոլոր կործանարար հետեւեւանքներով։

ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳ ԼՈՒԾՎԻ Ի ՆՊԱՍՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ

Պարոն Բաղդասարյանի դիտարկմամբ․

- Պետք է արձանագրել նաեւ, որ եթե ժողովուրդը  դուրս է եկել փողոց՝ անկախ այն հանգմանքից ուղորդվում են նրանք որեւէ մեկի կողմից թե՝ ոչ, անշուշտ կա խնդիրը։ Ավելի քան հանրային փաստ է, որ պետական լիազոր մարմնի ապաշնորհ գործողության հետեւանքով մենք ունենք դժգոհ ժողովրդի մեծ զանգված։ Իսկ ստեղծված իրավիճակում իշխանությունը պետք է միանշանակ հասկանա, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը եւ այդ պատճառները վերացնելու հետ կապված՝ ինչու ոչ նաեւ վիրահատական գործառույթներ իրականացնեն։ Որպեսզի ժողովրդի համար հասկանալի դառնա, որ այ՛ո, եղել են ինչ-ինչ բացասկան բաներ, բայց, իշխանություները պատրաստ են իրականացնել վիրահատական գործողություններ ժողովրդի դժգոհությունը մեղմելու համար։

Ինչ խոսք, այն ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ։ Եվ նման պայմաններում միանշանակ անհրաժեշտ է, որ մեկ ժամ շուտ կողմերը հասկանան, որ անլուծելի խնդիր չկա, պարզապես խնդիրը պետք է շատ արագ լուծվի ի նպաստ պետության եւ պետականության հզորացմանը։

Վերջում մեր զրուցակիցը ընդգծեց․

- Նման դեպքերում շատ հաճախ կողմերից յուրաքանչյուրին թվում է, թե ինքը անսխալական է։ Այդ իսկ պատճառով կարեւորում եմ, որ ստեղծված իրավիճակում՝ երկուստեք այդ անսխալականի բարդույթը եւ այդ ամբիցիան ուղղակի արմատախիլ անեն եւ վերացնեն։ Այստեղ տեղին է հիշել՝ Նելսոն Մանդելային, ով ժողովրդական արժեքները կրող անհատականություն է եւ համարվում էր ժողովրդավարության կնքահայր։ Գիտեք, չեմ ցանկանա խոսքս, որպես գովազդ հնչի, բայց այսօր մենք ունենք անձնավորություն, ով իր անձը ստորադասելով ժամանակին մարտնչում էր ժողովրդավարության արժեքների համար եւ արժանապատիվ քաղաքացի լինելու գաղափարախոսության առաջամարտիկն էր։ Խոսքս վերաբերում է Պարույր Հայրիկյանին։ Վստահ եմ, որ եթե նա լիներ ոչ ազգությամբ հայ, այլ եվրոպայի քաղաքացի՝ բոլորս այսօր մատնացույց էինք անելու իրեն։ Բայց այսօր Հայրիկյանի նման անձնավորությունը, իր գաղափարներով, անցած կյանքի դպրոցով՝ անտեսված է ինչպես ցուցարարների, այնպես էլ՝ իշխանության կողմից։ Այսինքն կոնկրետ օրինակ բերելով տվյալ անձնավորությանը ես ցանկանում մեսիջ ուղարկել ինչպես պետական լիազոր մարմնին, այնպես էլ՝ ցուցարարներին։ Մասնավորապես, որ կան մարդիկ, ովքեր թեպետ Ձեր շրջապատում չեն, բայց իրենք կարող են այնպիսի  երկրի մոդելի տարբերակ ներկայացնել, որը կբերի աշխարհում նման չունեցող դեմոկարատական երկիր  եւ արժանապատիվ  քաղաքացի ունենալուն։ Իսկ ՀՀ քաղաքացին միանշանակ վաստակել է այդ իրավունքը արժանապատիվ այս երկրում ապրելու։ Շատ եմ կարեւորում, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի սիրո, իրավունքի եւ բարոյականության  դաշտում։ 

 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА