o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել

18.05.2018 15:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել

Թուրքագետ ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքով`Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ժամանակ թուրքական մամուլը ճիշտ է ոչ ակտիվ, սակայն չեզոք դիրքում տեղեկատվություն տարածել է: Այդ իրադարձությունների վերաբերյալ եղած ձեւակերպումները  մամուլի էջերում տարբեր էին եւ միայն ընդդիմադիր թերթերից մեկն դրանք անվանել «Թավշյա հեղափոխություն». «Իսկ մյուս լրատվամիջոցներն այն անվանում էին ըմբոստություն քաղաքացիական անհնազանդություն եւ այլն: Այսօր Թուրքիայի մեդիադաշտի 90 տոկոսը վերահսկվում է իշխանությունների կողմից եւ վերլուծաբանների համար շատ դժվար է ճիշտ տեղեկատվություն գտնել»,-փաստեց թուրքագետը:

Մեր ողբերգությունը դարձել է միջազգային քաղաքական առեւտրի մաս. Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

Ըստ Անուշ Հովհաննիսյանի,  երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Արցախ կատարած իր այցի ընթացքում անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ,  ընգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում, այստեղ ամենահետաքիքրն այն է, որ վարչապետն իր մեսիջը Թուրքիային հղել է հենց Արցախից. «Եթե դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունների նախապայմանները, որոնք երեքն են` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից հրաժարվելը, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների ճանաչումը,  ըստ էության Կարսի պայմնագրից հրաժարվել,  եւ երրորդ նախապայմանը Արցախի խնդիրն է: Եթե այս ամենը դիտարկենք, ապա կտեսնենք, որ այնպես չէ, որ Թուրքիայի համար Արցախի վերաբերյալ նախապայմանն առաջնային  է: Տարբեր ժամանակահատվածներում այդ երեք նախապայմաններից որեւէ մեկը տեղափոխվում է եւ դառնում առաջնային»,-ընդգծեց Անուշ Հավհաննիսյանը եւ հավելեց, որ դատելով այս ամենից Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ չի փոխվել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА