ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամները

24.05.2018 18:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ովքեր են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամները

ԿԸՀ արտահերթ նիստում այսօր հրապարակվեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամների անունները:

«Գլխավոր գործիքը, որը կարող է նպաստել ներդրումներին, հարկային քաղաքականությունն է եւ վարչարարությունը». տնտեսագետ

Էդուարդ Աղաջանյանին, ով մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո, կփոխարինի «Ելք» կուսակցությունների դաշինքի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանին կփոխարինի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը:

ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին կփոխարինի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:  

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել արձանագրություն` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազարությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ ԿԸՀ նիստում այս հարցին անդրադարձ չեղավ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА