ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորանշանակ նախարարը կպաշտպանի բնությա՞նը, թե՞ հանքարդյունաբերությանը

25.05.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նորանշանակ նախարարը կպաշտպանի բնությա՞նը, թե՞ հանքարդյունաբերությանը

Օրեր շարունակ Ջերմուկ քաղաքի, հարակից Կեչուտ եւ Գնդեվազ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանք գնացող ճանապարհները` թույլ չտալով հանքի մեքենաների տեղաշարժը, որի հետեւանքով հանքի աշխատողները չեն կարողանում մեկնել աշխատանքի վայր: «Ամուլսարն առանց հանքի» ակցիայի անդամները պնդում են. «Ամուլսարը պետք է սար մնա»: Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, որը բնապահպանների պնդմամբ` հանքարդյունաբերության ջատագով է ու մշտապես զբաղվել է հանքահեն կազմակերպություններին գովերգելով:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

– Բողոքի ակցիաներ միշտ կարող են լինել ու կարող են լինել ե՛ւ Ամուլսարի, ե՛ւ Զանգեզուրի ու Ախթալայի, ե՛ւ Թեղուտի, ե՛ւ ցեմենտի ու էներգետիկ ոլորտի գործարանների վերաբերյալ: Քաղաքացիների իրավունքն է բողոքի ակցիա կատարել: Իսկ ազդեցությունների մասով, կարող եմ ասել, որ այդ կազմակերպությունն այս պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է թույլտվություններ ու լիցենզիաներ եւ գործում է դրա շրջանակներում: Սակայն այն ստուգումները, որոնք նախաձեռնվել է, կարծում եմ` նաեւ կանդրադառնա Ամուլսարին: Եվ եթե ստուգումների արդյունքում բացահայտվի, որ այն թույլտվություները եւ այն պարտավորությունները, որ որեւիցե հանք` կապ չունի Ամուլսարն է, թե` մեկ այլ, չի կատարում իր պարտավորությունները կամ ունի խնդիրներ` իրավական մասով, պետության հետ, ապա դրա համար եւս օրենսդրությունն ունի կարգավորված գործընթաց` զգուշացում, խախտումների վերացում, հստակ ժամանակահատված` 90-օրյա, որից հետո պետությունն իրավունք ունի առանց որեւիցե իրավական, ֆինանսական եւ այլ հետեւանքների կասեցնել յուրաքանչյուր հանքարդյունաբերողի պայմանագիրը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА