ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ»

26.05.2018 09:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ավե­լի քան 145 դպրոց այս տա­րի շրջա­նա­վարտ չի ունե­ցել. «Փաստ»

Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջան ավարտ չի ունեցել: Այս մասի ն «Փաստ»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ՞ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ. Հայոց Աշխարհ

Ավելին, ևս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական բնակավայրերի կրթօջախներ են: Սրանք բավական մտահոգիչ թվեր են, որոնք խոսում են հատկապես գյուղերում տիրող վիճակի, տարիներ շարունակ աճող արտագաղթի տեմպերի մասին: Չորս միլիոն բնակչության երազանքներով ապրող երկրի համար, որը դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունի, մի կողմից անընդհատ աճող արտագաղթը և մյուս կողմից Երևանը քաղաք-պետություն դարձնելու հետևողական քաղաքականությունը ուղղակի աններելի շռայլություն են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА