ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին

26.05.2018 13:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիստուին և Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ միայն բաժին հասած ճակատագրի առումով, այլ քաղաքակրթական առանձնահատկությունների տեսանկյունից:

Անդրադառնալով այլ երկրների հետ Արցախի համագործակցությանը` Վահրամ Բալայանը ընդգծել է, որ Արցախի իշխանությունների համար անչափ կարևոր է ինտեգրվել աշխարհին և փորձել ներկայացնել այն տեսլականը, որով ապրում է մեր ժողովուրդը:

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները



«Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները,մեր դեսպանները իրենց երկրներում», - շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները հեռվից են գալիս և նույն ուղղությունն ունեն:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև փոխգործակցության զարգացման և գործնական հարաբերությունների ամրապնդման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА