ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կուտակայինի հարցում եւս Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

19.06.2018 08:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կուտակայինի հարցում եւս Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ, անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգին, փաստեց, որ այն այլընտրանք չունի. «Սա այնպիսի համակարգ է, որ տարբեր երկրներում ցույց է տվել իր գործունակությունը եւ ճշմարտացիությունը: Եվ այստեղ այլընտրանք այլեւս մտածված չէ, եւ քանի դեռ այլընտրանք չկա, ավելի լավ է վերցնել այս ճիշտ ճանապարհը, քան թե թողնել այնպես, ինչպես որ կա, որը կարող է խորացնել եղած խնդիրները»:

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին

Սրանով փաստացի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ կառավարության ներկայացուցիչը եւս մեկ անգամ հաստատեց, որ նախորդ կառավարությունն այս հարցում ճիշտ քաղաքականություն էր վարում: Միայն թե, այսքանը հասկանալու համար Նիկոլ Փաշինյանին եւ իր յուրայիններին պետք էր նստել գործադիրի աթոռներին, որպեսզի հասկանային ու ընդունեին: Իսկ որ ամենահատկանշականն էր` եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ դեռեւս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը կտրականապես դեմ էր այս համակարգի պարտադիր բաղադրիչին, հիմա որպես վարչապետ` կրծքով պաշտպանում է այն, ինչն առնվազն վկայում է, որ կուտակայինի հարցում եւս` Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ:

Ի դեպ, հետաքրքրական էր նաեւ այն, որ ներկայացված նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, իսկ դեմ արտահայտվեց իշխող ուժի ներկայացուցիչը` «Ելք» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ: Իսկ հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ցիտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ներկա վարչապետն ասել է` ՀՀ քաղաքացիներ, ամբողջ ձեր վճարած գումարները, տոկոսները, պետության կողմից փոխանցված գումարները ձեր անձնական հաշվին նստած են, եւ գումարները կան»: Այսինքն` այս հարցը, որը երկար ժամանակ շահարկում էին նախկին ընդդիմադիրները, նույնպես փակվեց հենց Ն. Փաշինյանի կողմից, ինչը նշանակում է, որ նախկինում տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրները զբաղված էին լոկ պոպուլիզմով, ուրիշ ոչինչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА