ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐ ԴԱՋՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ. «ԱՍԵՔ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿ Է»

19.06.2018 20:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐ ԴԱՋՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ. «ԱՍԵՔ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿ Է»

«Իրավունքի» զրուցակիցն է Շիրակի 32-ամյա մարզպետ Կարեն Սարուխանյանը: Հիշեցնենք, նա նոր Հայաստանի այն պաշտոնյաներից է, ով եւս չի ծառայել Հայոց բանակում: Բացի այդ, մարզպետը համացանցում աչքի ընկավ նաեւ իր դաջվածքներով լուսանկարներով:

Հանրահայտ բրենդներից մինչեւ միջազգային գեղեցկության մրցույթներ. ինչով են զբաղված հայերը Հոլանդիայում

 

- Պարոն Սարուխանյան, նախ կցանկանայինք առանձնացեիք, թե որոնք են լինելու Ձեր համար առաջնային լուծում պահանջող խնդիրները:

- Գիտեք, որ Շիրակն ամենաաղքատ մարզն է: Եվ այո, խնդիրները բազմազան են: Ես, որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ (մինչ նշանակումը` Գյումրու պետական բժշկական քոլեջում բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս է աշխատել), շատ մեծ ուշադրություն եմ դարձնելու նախ կրթության որակի բարելավմանը: Բայց կան շատ ավելի լուրջ խնդիրներ, ինչպես օրինակ բնակարանների հետ կապված հսկայական խնդիրները: Առաջին իսկ օրվանից սկսած` ամեն օր ընդունում եմ տարբեր մարդկանց, որոնք գալիս են ամենատարբեր հարցերով` սոցիալական, առողջապահական, բնակարանային: Կրթական օջախներում եւս ունենք խնդիրներ, որոնք մեր լիազորությունների սահմաններում փորձում ենք եւ հետագայում էլ փորձելու ենք հարթել:

- Պարոն Սարուխանյան, Դուք այն պաշտոնյաներից եք, ով չի ծառայել Հայոց բանակում:

- Այո՛, իրավացի եք, ես չեմ ծառայել Հայոց բանակում, բայց դա ի՞նչ կապ ունի իմ զբաղեցրած պաշտոնի հետ:

- Ուղիղ իմաստով ոչ մի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է: Կասե՞ք, թե ինչու չեք ծառայել:

- Իհարկե, կասեմ` առողջական խնդիրներիս հետ կապված:

- Ի՞նչ առողջական խնդիրներ ունեք:

- Տեսողական խնդիրներ, ինչը իմ աշխատանքային գործունեությանը չի խանգարում:

- Իսկ բանակում խանգարելո՞ւ էր:

- Այ՛ո: Կարող եք հարցում անել զինկոմիսարիատ այդ հարցով:

- Պարոն Սարուխանյան, համացանցում լայն տարածում է ստացել նաեւ Ձեր դաջվածքներով լուսանկարը...

- Այ՛ո: Ասեք, որ գեղեցիկ է:

- Դե, նայած ում համար:

- Լավ, վատ բա՞ն է դա, ըստ Ձեզ, իրականում: Կամ ինչ-որ տեղ գրվա՞ծ է, որ դաջվածքներով մարդը չի կարող լինել մարզպետ:

- Ո՛չ, իհարկե: Պարզապես հետաքրքիր է դաջվածքի պատմությունը:

- Ես ամսով առյուծ եմ, իսկ տարով` վագր: Ես միշտ սիրել եմ այդ կենդանուն եւ հատուկ եմ առյուծ դաջել թեւիս:

- Ե՞րբ եք դա արել:

- Վաղուց` 2012 կամ 2013 թվականին: Այնպես չէ, որ ես դաջվածքների սիրահար եմ կամ նման մի բան: Ուղղակի ես ուզեցել եմ, որ իմ կենդանակերպի նշանը լինի նաեւ իմ թեւին` ընդամենը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА