ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնես. Լեվոն Բաղդասարյան

24.06.2018 20:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնես. Լեվոն Բաղդասարյան

Այսօր հասարակության մի լայն զանգված ինձ, մեղմ ասած, քննադատում է, այն համեմելով սպասնալիքներով, հայհոյանքներով, որովհետև պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանին` մոռանալով, որ երբ շատերը վախենում էին անգամ խոսել կեղծ ընտրություններից և 10.000 դրամ վերցրած գնում էին ընտրություն կեղծելու` ես այն վիճարկել եմ դատական ճանապարհով` իմ վրա զգալով իշխանության ճնշումները:

Մ. Գրիգորյանի լուսանկարի հեղինակի նկատմամբ պետք է սկսել ծառայողական քննություն. փաստաբան


Երբ Ա1+ -ը եթերազրկեցին, տասը փաստաբաններից ընդամենը երկու փաստաբանով վիճարկեցինք ներպետական ատյաններում, որովհետև այն ժամանակվա իշխանությունները ուղղակի սպառնում էին հաշվեհարդար տեսնել:


Երբ Գրողների միության պոլիկլինիկան ջրի գնով վաճառեցին այն ժամանակվա իշխանությունները, իմ համարձակությունը ներեց դատական ճանապարհով այն ետ բերել և փոխանցել գրողներին:


Երբ Նորք-Մարաշի զինված խմբի գործով առաջին իսկ օրվանից ներկայացրեցի քրեական գործով անցնող խմբի ղեկավարի շահերը, ինձ մեղադրում էին, որ տեռորիստի շահեր եմ պաշտպանում, իսկ այսօր այդ խմբին հերոսացնում են:


Գեներալ Մանվել Գրիգորյանը, երբ ձիու վրա էր, ես ոչ միայն կողքը չեմ եղել, այլ նաև իրավական հարթության վրա տվել եմ իմ բացասական գնահատականը վերջինիս կողմից կատարված որոշ հրապարակային գործողությունների համար: Այսօր նրա կողքը ոչ մեկը չկա, բոլորը, նրան ժամանակին մեծարողները, փախել են: Այսօր նա ունի իրավապաշտպանի կարիք: Եվ ես պաշտպանելու եմ նրան: Ոչ միայն պաշտպանելու եմ, այլ նաև օգնելու եմ նախաքննությանը` կատարելու օբյեկտիվ քննություն:


Ինձ բացասական գնահատական տվողներին, անձիս և ընտանիքիս վերաբերյալ ամենաստոր արտահայտություն անողներին, երկրի նախկին նախագահի հետ միտումնավոր խեղաթյուրված, մոնտաժված նկարներ քցող և ծաղրող ստահակներին, ինչ-որ քրեական գործ պարտակելու, քրեական անցյալ ունենալու մեջ մեղադրողներին, իմ անձնական կարողությունների վերաբերյալ առասպելներ պատմող անբարոյականներին, 10.000 դրամով նախորդ իշխանությանը ծախված ու հիմա ճամբարափոխ եղածներին մաղթում եմ լիքը սէր ու տեղեկացնում. կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնեք:

Հիշեցնենք, որ Լեւոն Բաղդասարյանը ունի նաեւ բազում հաղթանակներ աղանդների, խոսքի ազատության վերաբերյալ դատական գործընթացներում: Երբ  ՙԻրավունք՚ թերթը իր հրապարակումներում կարծիք էր հայտնել այս կամ այն կրոնական կազմակերպության, սեռական փոքրամասնությունների վերաբերյալ, միայն պրոֆեսիոնալ փաստաբանի շնորհիվ էր, որ դատարանում արդարացվեց խոսքի ազատությունը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА