o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.06.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պաշտպանության նախկին նախարար  ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, բայց` դիպուկ: Այս անգամ էլ նա հանդես եկավ, սակայն դրա առիթը զարմանալիորեն ոչ թե մտահոգությունն էր, այլ` գոհունակությունը: Բանն այն է, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է մրցույթ. «Պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով»: Դրա առնչությամբ Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ, այնուամենայնիվ, «Ազգ-բանակ» հայեցակարգը շարունակում է գործել. «ԶՈՒ գիտական վաշտը դառնում է իրականություն: Սա է բոլոր նրանց պատասխանը, ով պնդում էր, թե զինծառայության նոր օրենսդրությունը սպանում է երկրի գիտական ներուժը: Բարի ծառայություն մեր բոլոր զինվորականներին: #ԱզգԲանակ»: Դե ինչ, բանակն այնպիսի օրգանիզմ է, որ որոշ բաներ կյանքի է կոչում` անկախ կոսմոպոլիտ քաղաքական վերնախավի ցանկություններից:

ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունն անշուշտ զարմացել եւ զայրացել էր «նախարարական բլոտից», այն էլ` պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Այդ լուսանկարը հրապարակելու կապակցությամբ, բացի քննադատությունից նաեւ կատակներ էին հնչում` «Լավ է սաունա չեն գնացել»: Սակայն մեր նախարարները ուրիշ ոչ պակաս զարմանալի բան են ի ցույց դրել: Այսպես, նախարարներ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ զարմանալիորեն հաջողացրել էին վիճել Ֆեյսբուքում ամբողջ հանրության աչքի առաջ: Ընդ որում, Հարությունյանը Թորոսյանին դիմել էր տառասխալով` «Պարոն նածարար»: Ինչեւէ, անտեսենք տառասխալի հանգամանքը, պատահում է, բայց զարմանալի է, ինչպե՞ս թիմակիցները չեն հասկանում, որ հրապարակավ վիճել չի կարելի` անկախ իրենց ունեցած փոխհարաբերություններից:

Իսկ Ծառուկյան խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էլ ունի բավականին տգեղ երազանք. «Խորհրդարանն առանց ՀՀԿ-ի շատ լավ եմ պատկերացնում»: Իսկ ՀՀԿ-ի փոխարեն նա գերադասում է այս տարբերակը. «Ի դեմս «Սասնա ծռերի»` կունենանք քաղաքական լուրջ կառույց, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ակտիվ կմասնակցեն ընտրություններին: Այս անգամ գաղափարական մրցակցություն է լինելու, այլեւս ֆինանսնական մրցակցությունը բացառվում է: Ովքեր որ ծրագրային հնարավորություններ ունեն, նաեւ այնպիսի հռետորներ, որ կարող են իսկապես ներկայացնել հանրությանը ծրագրեր, որոնք կլինեն առողջ, տրամադրված եւ զարգացմանը միտված, այդ ուժերը կունենան ռեալ շանսեր` անցնելու խորհրդարան»: Ինչպես ասում են` խելքիդ ձյուն գա, իսկը սազական է այդ հարգարժան պարոնի խմբակցության բնույթին: Պատկերացնո՞ւմ եք «Սասնա ծռերի» տեռորիստներին խորհրդարանում, հետաքրքիր է, այնտեղ նրանք ո՞ւմ են գցելու, Պավլիկ Մանուկյանի ասած` «զիբիլի վեդրո»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА