o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճոյտը կրկի՞ն կհայտնվի ճաղերի հետեւում

27.06.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
Ճոյտը կրկի՞ն կհայտնվի ճաղերի հետեւում

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ նախորդ ավագանու նիստի ժամանակ անդրադարձել էր ԱԺ նախկին պատգամավոր, գործարար ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ` Ճոյտի հիմնադրած ընկերության կողմից Մամիկոնյանց փողոցում իրականացվող շինարարությանը: Ավագանու անդամը մասնավորապես նշել էր, որ կառուցապատումն ապօրինի է իրականացվում` շինարարական նորմերի կոպիտ խախտմամբ: Թե ավագանու անդամի ահազանգն ի՞նչ հանգուցալուծում ունեցավ, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից:

«Իմ քայլում» կրկին լարվել են հարաբերությունները

- Ոստիկանությունն իմ մամլո հաղորդագրությունն ընդունել է, որպես հաղորդում հանցագործության մասին, եւ այս պահին իրականացվում է քննություն: Ինչպես գիտեք, ես նաեւ հրապարակել էի տեսանյութ, որտեղ բնակիչներին, մասնավորապես` կանանց հարվածելու փորձ էր արվել: Այս պահին քննություն է ընթանում:

– Դուք նաեւ նշել էիք, որ Ձեր հայտարարությունից հետո` ապօրինի շինարարությունը դադարեցվել է, այնինչ աշխատանքները կանգնեցվել են ընդամենը մեկ օր, որից հետո շարունակվել են ավելի արագ տեմպերով: Այս պահին ի՞նչ իրավիճակ է:

– Հիմա էլ ասում են` աշխատանքները կանգնեցրել են, բայց ժամանակ առ ժամանակ նորից վերսկսում են:

– Իսկ տեղյա՞կ եք հարցաքննության կանչվե՞լ է Հակոբ Հակոբյանը, որեւէ պարզաբանում տվե՞լ է:

– Այդ մանրամասներից տեղյակ չեմ, հետեւում եմ այս գործընթացին այնքանով, որքանով այն ավագանու իմ լիազորությունների շրջանակում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА