o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի տիկնոջ պացիֆիստական հայտարարությունը բուռն արձագանք է գտել

26.07.2018 03:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Վարչապետի տիկնոջ պացիֆիստական հայտարարությունը բուռն արձագանք է գտել

Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հուլիսի 24-ին այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ կայացել է ՀՀ հանդիպում նրա եւ ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ:

Նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

Պարզվում է՝ Աննա Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք, ապա հավելել, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է:

ՀՀ վարչապետի կինը մասնավորապես նշել է. «Իրականում կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։ Վերհիշելով 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերը՝ Ա. Հակոբյանն անկեղծացել է. «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»:

Թե ինչպես է սկսվել հակամարտությունը չկարեւորելը, երբ ամենակարեւորը հենց այս կոնֆլիկտում հակամարտության ծագումնաբանությունն է, ինչպես նաեւ Հայոց բանակի զինվորին նույն հարթության վրա ադրբեջանցի զինվորի հետ դնելը, լայն արձագանք է գտել սոցցանցերում:

«ԵԹԵ ԿՈՉՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՄԵՀՐԻԲԱՆԻՆ, ՆԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽԱՂԱԼՈՒ, ԻՆՔԸ ՀԵՅԴԱՐԻ ՀԱՐՍՆ Է»

Անդրադառնալով վերոնշյալին՝ ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ շեշտում է. «Միակողմանի խաղաղասիրության մասին օրեր առաջ խոսել եմ, չկրկնվեմ։ Զուտ նշեմ, առանց բովանդակությանն անդրադառնալու, եթե կոչը ուղղված է Մեհրիբանին, ինքը մի երկու օր առաջ ԱՊՀ-ի պատվիրակությանը պատմում էր Արցախում նառկոտրաֆիկ իրականացնող ռազմական խունտայի մասին։ Եվ այո՛, նա ամուսնուց ոչ պակաս, իսկ տեղ-տեղ ավելի վտանգավոր կադր է։ Իր հայատյաց ցիտատների շարանին էլ չանդրադառնամ: Նա մարդասիրություն չի խաղալու, ինքը Հեյդարի հարսն է... Վերջիվերջո, նա Իլհամին Իլհամ սարքողն է»:

«ԿԱՌԱՋԱՐԿԵԻ ԷԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՅՈՒՐԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Ռազմական փորձագետ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ էլ նշում է. «ՀՀ Վարչապետի հարգարժան տիկնոջը կառաջարկեի էլ ավելի լավ յուրացնել Հայոց պատմությունը եւ կիմանա, թե ինչպես է առաջացել հայ-ադրբեջանական հակամարտությունը ու որքան կարեւոր է իմանալը։Ուզում եմ, որ իմ պետությունը ներկայացնողների խոսքը տարբերվի միջազգային կառույցների ներկայացուցիչների ոչինչ չասող ու հավասարության նշան դնող խոսքից»։

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

«ՄՆԱՑ ԱԶԵՐԻ ԶԻՆՎՈՐԻ ԷԼ ԻՐ ՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱՆ»

«Կարդացածիս չեմ հավատում», - գրում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի կինը՝ բեյրութահայ ԾՈՎԻԿ ԿԱՍԱԲՅԱՆԸ եւ մեջբերում. « Տիկին Աննան բառացի ասել է՝ «նայելով Ադրբեջանցի զինվորներին, նրանց հայացքներին, այդ երեխաները ոչինչով չեն տարբերվում մեր զինվորներից...»: Մնաց ազերի զինվորի էլ իր տանը հյուրընկալի տիկին Աննան... Նա կարող է լինել քառօրյային մեր հերոսների գլուխները կտրած, ման տվածներից...»

«ՆՄԱՆ ԱՆՀԵՌԱՏԵՍ ՔԱՅԼԵՐԸ ԼԻ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՆԴԵՆՑՆԵՐՈՎ»

«Վատ եք անում», -կարճ եւ կոնկրետ գրել է արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, «Գեւորգյան» մարտարվեստի դպրոցի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ապա հավելել. «Նման անհեռատես քայլերը եւ քաղաքական սխալները, այն էլ այսպիսի հարթակներում, մեղմ ասած, լի է վտանգավոր տենդենցներով»:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА