ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

08.08.2018 17:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր:

Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման եւ (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող  ապրանքները եւ  տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:
Օրինակ,  եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում  ավտոմեքենա, սակայն,  մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում  է  իր  ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար` տուգանվելով ավտոմեքենայի` հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:

Պարոնա՜յք չինովնիկներ, ո՞րն է լինելու հաջորդ անիրավ քայլը ձեր. Տեր հայրը աշխատանքային մեռելոցի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА