ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում նաեւ քարոզչական ճակատում»

19.08.2018 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
«Հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում նաեւ քարոզչական ճակատում»

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաեւ քարոզչական ճակատում», - այս մասին զգուշացրել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ եւ մանրամասնել. «Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարեւան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլեւ շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետեւ հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը»:

Արցախի ՄԻՊ-ը հրաժարական է տվել

Ս. Հասրաթյանը նշում է, որ բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրաիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս կատարեց հետեւյալ ամպագորգոռ հայտարարությունը. «Բնականաբար առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որեւէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…  Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է եւ սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին...»:

Ի պատասխան, Ս. Հասրաթյանն ընդգծում է. «Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով... Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն եւ եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պ-րն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսին անձամբ քո մաշկի վրա զգացել ես ե՛ւ 1992-ից 94 թվականներին, եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА