ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պոմիդորն ու վարունգը չէին սպասում, թե մայիսի 8-ին ով է վարչապետ դառնալու, որպեսզի որոշեն արագությամբ աճեն, թե` ոչ». քաղտեխնոլոգ

20.08.2018 16:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պոմիդորն ու վարունգը չէին սպասում, թե մայիսի 8-ին ով է վարչապետ դառնալու, որպեսզի որոշեն արագությամբ աճեն, թե` ոչ». քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ անդրադառնալով կառավարության գործունեության 100 օրվան նվիրված հանրահավաքին, փաստեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ավելի հոգեհարազատ է, որպես հեղափոխական տրիբուն` խոսել հանրահավաքի ժամանակ, քանի որ հանրահավքն ավելի զգացմունքային է: Նրա խոսքով` ԱԺ ընտրությունների ժամանկ Նիկոլ Փաշինյանը ստացել էր 112 հազար ձայն, սակայն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում այդքան մարդ չկար. «Հանրահավքը սկսվեց որոշակի ուշացումով, մինչեւ հրապարակը լցվեց մարդկանցով»,-նշեց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով վարչապետի ելույթի մեսիջներին, Արմեն Բադալյանը նկատեց, որ այդ ելույթից հետո պարզվեց, որ Հայաստանում ստեղծվելու է իշխանության նոր մարմին` Հանրապետության հրապարակը. «Հարց է առաջանում` այդ մարմինը Սահմանադրությամբ կա՞, թե` ոչ: Պարզվում է, որ ոտքի վրա կարելի է ստեղծել իշխանության նոր մարմին: Նորմալ կլիներ, եթե վարչապետն ասեր, որ հարցերը քննարկելու են հրապարակում, միայն նշեց, որ այստեղ ստեղծվելու է նոր մարմին, որը ստեղծել է կառավարությունը, որտեղ որ նախարարները պետք է ներկայացնեն հաշվետվություն»,-նշեց Արմեն Բադալյանը եւ ընդգծեց, որ եթե որեւէ մարմին է ստեղծվում, ապա ստեղծողները պարտավոր են ներկայացնել դրա ստեղծման գործընթացը, թե ինչպես է այն ձեւավորվելու. «Կա՛մ ընդունում ենք, որ այս ամենը պոպուլիզմ էր, կա՛մ մանրամասն սկսելու ենք քննարկել այդ մարմնի ձեւավորման գործընթացը: Ինչու մինչեւ այժմ մյուս կուսակցությունները կարծիք չեն հայտնել, թե արդյո՞ք  համաձայն են, որ նման մարմին ձեւավորվի»,-շեշտեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է վարչապետի ելույթի մյուս հատվածին, Արմեն Բադալյանն ընդգծեց, որ խոսք չի եղել, թե տնտեսական զարգացման ինչպիսի մոդել է պետք. «Վարչապետը միայն նշեց, որ ավելացել է բանջարեղենի արտահանումը դեպի Ռուսաստան, սակայն սա ինչ կապ ունի կառավարության 100 օրվա հետ, կարո՞ղ է այդ պամիդորն ու վարունգը սպասում էին, թե մայիսի 8-ին ով է վարչապետ դառնալու, որ որոշեն արագությամբ աճում են, թե` ոչ: Պարզապես այս տարի լավ բերք է եղել եւ նորմալ արտահանվում է, սա ինչ կապ ունի իշխանափոխության հետ: Խոսք եղավ ներդրումների մասին, բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա  այս 100 օրվա մեջ որեւէ ներդրում չի եղել, չկա որեւէ խոշոր պայմանագիր ներդրումների վերաբերյալ: Վարչապետի ելույթի մեջ կար ոչ կոռեկտ արտահայտություն ուղղված դատական համակարգին, երբ հայտարարվեց, թե դատավորները տեղը չեն բերում, թե մայիսի 8-ին ինչ է տեղի ունեցել: Մեղավորներին դատելու համար դատավորները նայում են Քրեական օրենսգրքին, այժմ ի՞նչ պետք է անեն,  դատելուց առաջ հիշե՞ն մայիս ամսի իշխանափոխությունը: Նման բան կարող է ասել ընդդիմության առաջնորդը, բայց ոչ երկրի վարչապետը»,-ընդգծեց Ա. Բադալյանը:

«Մի՞թե այդ չարաբաստիկ «գազելները» ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը…». Արմեն Աշոտյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА