ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին 

20.08.2018 16:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին 

Օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացվի «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: Հայ ավանդական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակո

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ Է. ՊԵԿ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

ւնք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ եւ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Ժամանակին, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր մշակույթն է պահել մեր ժողովրդին: Այսօր մեր հերթն է պահելու ու պահպանելու մեր ազգային-ավանդական մշակույթը: Մինչև «Գութան»-ի ստեղծումն անցկացվում էին տարբեր ավանդական միջոցառումներ, համերգներ: Բայց մեզ պետք էր փառատոն, որը կունենար որակական ուրիշ մակարդակ: «Գութան»-ին մասնակցում են մեր բոլոր ազգային-ավանդական երգի-պարի խմբերը: Մենք նպատակ ունենք ոչ միայն միավորել նրանց, այլեւ մեծ բեմերում հանդես գալու հնարավորություն ստեղծել՝ իրենց արվեստը ցուցադրելու եւ հղկելու համար»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Այս համատեքստում փառատոնի կազմակերպիչների համար ակնհայտ է իրադարձության սպասված ու հաջողված լինելը: Փառատոնը մեծ արձագանք է ստացել, օրինակ, նախորդ տարի միջոցառման մասնակից է դարձել 5000 մարդ: Միջոցառման կազմակերպիչները վերահաստատում են՝ իրադարձությունը մշտապես բաց է լինելու հանրության համար.ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի մուտքն ազատ է լինելու:

Արդեն 5-րդ տարին է անցկացվող մշակութային իրադարձության մեկնարկը կազդարարվի յուրահատուկ ձևով: Օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երեւանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով, իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաեւ գեղարվեստական համարներ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաեւ մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժեւորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաեւ Արցախում:

Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

Նշենք, որ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА