ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խոսքի եւ ժողովրդավարության դեմ այսօր տեղի է ունենում «ահաբեկչություն»

07.09.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խոսքի եւ ժողովրդավարության դեմ այսօր տեղի է ունենում «ահաբեկչություն»

ՊՊԾ գունդը գրաված խմբավորումը գրեթե ամբողջությամբ ազատության մեջ է, ավելին` պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս իրավիճակում կարո՞ղ ենք խոսել ազատ եւ թափանցիկ ընտրությունների մասին, երբ չի բացառվում, որ «Սասնա ծռերը», եթե չընտրվեն, կարող են ասել, որ անարդար էր, եւ զենքով հասել են իրենց «արդար» ընտրությանը, պարզեցինք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ տեսակետը:

Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

«ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ  ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»

– Նախ ցանկանում եմ նշել, որ ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամների  նախնական կալանքից ազատվելը բացառապես քաղաքական որոշման հետեւանք է, եւ քաղաքական որոշումը կայացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է: Բնականաբար, բանկոմատ թալանած եւ անզեն ոստիկան սպանած մարդիկ ընտրազանգված չունեն, իսկ թե ինչ կանեն քվե չստանալուց հետո, դրա մասին պետք է մտածի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

– Շուտով օրենք կընդունվի, որով ընտրակաշառքը քրեականացվում է, այսինքն` ստացվո՞ւմ է, որ օլիգարխների ազդեցությունը քաղաքականության վրա պակասեցնելով` ահաբեկիչներ են ներդրվում քաղաքական պրոցեսների մեջ:

– Նախ ընտրակաշառքի քրեականացումը չի նվազեցնում օլիգարխների ազդեցությունը, քանի որ այսօր գործարարները միայն ընտրակաշառք բաժանելով չէ, որ ազդեցություն ունեն քաղաքականության վրա: Ահաբեկիչ եզրույթն էլ այսօր գոյություն ունի ներքաղաքական կյանքում, բայց ավելի շուտ ազատ խոսքի եւ ժողովրդավարության դեմ է այսօր տեղի ունենում «ահաբեկչություն»: Եթե նկատի ունեք ՊՊԾ գունդը գրաված խմբավորման ներկայացուցիչների ազդեցությանը քաղաքական որոշումների կայացման վրա, ապա կարծում եմ, որ այդպիսով գերագնահատում եք այդ մարդկանց հավաքական կարողությունները: Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ ներկայումս քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի գործընթաց է տեղի ունենում, որտեղ գլխավոր գործող անձը Նիկոլ Փաշինյանն է իր ղեկավար կուսակցության հետ միասին: Եվ վերջին շրջանում հնչող` «մեր դեմ խաղ չկա, սեւեր-սպիտակներ» պիտակները հենց ասածիս վառ ապացույցն են հանդիսանում:

«ԱՊՐԻԼԻ 15-ԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

– Չե՞ք կարծում, որ սա է հենց կանաչ լույս վառում հնարավոր քաղաքացիական պատերազմի առաջ, այլ ոչ թե այն, որ նոր իշխանություններին կամաց-կամաց նկատվում են քննադատողներ ու ընդդիմադիրներ:

– Դասական իմաստով քաղաքացիական պատերազմի հավանականություն ՀՀ-ում չկա, կարծում եմ, բայց ներքաղաքական դիալեկտիկայում գնալով ավելի ահագնացող անտոգոնիզմը շատ բացասական հետեւանքների է հանգեցնելու, ինչից տուժելու են ոչ միայն քաղաքական սուբյեկտները, այլեւ ՀՀ պետականությունն ու ինքնիշխանությունը: Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը որդեգրել է հենց այդ անտոգոնիզմի խորացման ճանապարհը, որն ուղղակիորեն եւ բացառապես սպասարկում է իշխանությունների կողմից ներկայումս որդեգրված պոպուլիստական քաղաքականությունը:

Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանին ծեծելու մասին

– Ի դեպ, նորմալ է համարում այս ամենը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ անգամ այն, որ ինչ-որ ագրեսիվ մասսա կարող է ասուլիս տապալել, օրենքի խախտումներով ամեն շաբաթ եկեղեցու բակում ակցիա անել ընդդեմ կաթողիկոսի, անգամ ստացվում է, որ նորմալ է, երբ ԼԳԲՏ-ականները ոստիկան են ծեծում հենց բաժանմունքում: Քաղաքացիական գիտակցության մեջ այս ամենը տեղավորվո՞ւմ է:

– Ցավոք սրտի, ստիպված եմ արձանագրել, որ ապրիլի 15-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունը դե ֆակտո գոյություն չունի: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ընդհանրապես կոմպիտենտ չէ իր պաշտոնին, եւ այն, ինչ դուք թվարկում եք, հենց ասվածի հետեւանքներն են: Ընդհանրապես ես խիստ կասկածում եմ, որ այսօրվա ոստիկանությունը կարող է ապահովել շարքային քաղաքացիների անվտանգությունը, ուր մնաց կարողանա պաշտպանել հասարակական կարգը: Այսօր Հայաստանում տիրում է խիստ վտանգավոր իրավիճակ, երբ քաղաքացիները ստիպված են իրենք իրենց պաշտպանելու շուրջ քայլեր ձեռնարկել, քանի որ Ոստիկանությունը փաստացի լուծարված է:

«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԽՈՇՈՐ ԳՐԱՎՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՆ ՈՒՂՂԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ»

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ նոր կառավարության օրոք նախկին պաշտոնյաների մտերիմ շրջապատից շատերը հայտնվեցին անազատության մեջ, ապա ազատ արձակվեցին` կլորիկ գումարների դիմաց: Հնարավո՞ր է, որ պարզապես ընտրություններին ընդառաջ փող են հավաքում նոր իշխանավորները, ոչ թե արդարություն հաստատում:

– Նախնական կալանքից գրավով ազատվելու դիմաց տրված գումարները որեւէ պարագայում չեն կարող պատկանել պետությանը: Այդ խոշոր չափերի գրավները դրանք մուծող քաղաքացու սեփականությունն են եւ այսպես, թե այնպես հետ են վերադարձվելու նրանց: Այդ ձերբակալություններն ու դրանց դիմաց խոշոր գրավներ պահանջելն ուղղակի քաղաքական շոուի մի մասն են կազմում, որտեղ իշխանությունները ցանկանում են քաղաքացիների աչքին թոզ փչելու համար համապատասխան տեսարաններ ապահովել եւ ոչ ավելին: Ուշադրություն դարձրեք եւ կտեսնեք, որ դեռեւս որեւէ լուրջ քրեական գործ գոյություն չունի հարուցված, եւ այդ ամենն ուղղակիորեն արվել է հանրության «ծարավը» հագեցնելու համար:

– Առհասարակ, չե՞ք կարծում, որ արդարության հետ կապված, իսկապես, լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Օրինակ, ողջ մամուլով հրապարակվում է այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին հոգեկան խնդիրների պատճառով է բանակից ազատվել, մինչդեռ խիստ գաղտնի է պահվում, թե, ի վերջո, ո՞վ էր ԱԱԾ-ից հրապարակել անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Մանվել Գրիգորյանի լուսանկարը մեկուսարանում:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ. Նիկոլ Փաշինյան

– Սուրիկ Խաչատրյանի որդու` բանակից ազատվելու հիվանդությունը հրապարակելու փոխարեն կառավարությանը խորհուրդ կտայի նախեւառաջ հրապարակել իրենց կառավարության կազմում շուրջ երկու տասնյակ բանակից խուսափած գործիչների հիվանդությունների ցանկը: Վերջիվերջո, չի կարելի բացառել, որ կառավարության կազմում հիվանդության պատճառով բանակից խուսափած նախարար/փոխնախարար/օգնական/խորհրդականներից ոմանք եւս ազատվել են հոգեկան խնդիրների պատճառով, կամ այնպիսի հիվանդության պատճառով, որն անհամատեղելի է պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակի հետ: Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից փաստացի ղեկավարվող «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այդ նկարը նրանց էր տվել ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա, ում ինքնությունը պարզել են եւ ծառայողական քննություն են անցկացնում, բայց այստեղ հարցը ոչ թե այդ պաշտոնիայի ով լինելն է, այլ այն, որ «նոր Հայաստանում» երկրի առաջին դեմքին պատկանող թերթը նմանատիպ արատավոր երեւույթ է իրեն թույլ տալիս:

«ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՄՏԱԲԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

– Այսօր ունենք մի վիճակ, երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի կարող վերադառնալ քաղաքականություն: Վարչապետի քաղաքական թիմի` Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն էլ ասում է, որ իրենց «դեմ խաղ չկա» ու հանրությունը բաժանում սեւերի եւ սպիտակների: Փաստորեն, ստացվո՞ւմ է, որ քայլ արեցինք եւ հետընթաց ապրեցինք իրական ժողովրդավարական արժեքներից:

– Այս խնդրին անդրադարձա, բայց հիմա ավելի մանրամասնեմ: Մայիսից մեր երկրում գործում է օխլոկրատական վարչակարգ: Այս վարչակարգն ունի շատ կոնկրետ քաղաքագիտական նշանակություն եւ ամբողջությամբ արտացոլում է ներկայիս ներհայաստանյան իրադարձությունների բնույթը: Հետեւաբար, խոսելով ժողովրդավարությունից, ուղղակի ակադեմիական սխալ է ներկայումս տեղի ունեցած անվանել ժողովրդավարական գործընթաց: Իսկ այս ամենով Նիկոլ Փաշինյանն իր թիմով եւ իրենց սատարող պրոպագանդիստական ԶԼՄ-ներով փորձ են անում մենաշնորհել քաղաքական դաշտը, եւ մինչեւ Հայկ Մարությանի հայտնի ձեւակերպումներն արդեն դաշտը սեւ-սպիտակի էր վերածվել` «հեղափոխություն-հակահեղափոխություն» դիսկուրսը դաշտ բերելով: Այնպես որ, Հայկ Մարությանն ընդամենը միամտաբար բացահայտել է այն քաղաքական մարտավարությունը, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանրապես, այս դեպքերն ուսումնասիրելիս անխուսափելի զուգահեռներ են առաջանում ներկայիս հայկական իրականության եւ Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակի սցենարի միջեւ, պարզապես Օրուելի սցենարում «անասնիզմը» հաղթանակ էր տոնում, իսկ Հայաստանում այն որեւէ պարագայում չի հաղթելու:

Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА