ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրահանձնաժողովն առաջարկել է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից

12.09.2018 15:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրահանձնաժողովն առաջարկել է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը չորեքշաբթի Եվրախորհրդարանին հղած իր ուղերձի ընթացքում առաջարկել է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից, հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

Չինաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

«Ժամերի փոփոխման պրակտիկան պետք է դադարեցվի: ԵՄ-ի երկրներն իրենք պետք Է որոշեն՝ իրենց քաղաքացիներն ապրում են ամառային, թե ձմեռային ժամանակով: Ես ակնկալում եմ, որ Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը համամիտ կլինեն այս կարծիքին և աշխատանքային լուծումներ կգտնեն մեր ներքին շուկայի համար: Մենք ժամանակ չունենք»,-Յունկերի խոսքը մեջբերել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Մենք առաջարկում ենք ժամերի սեզոնային փոփոխումը դադարեցնել հաջորդ տարվանից, ինչը թույլ կտա քաղաքացիներին՝ անհապաղ օգուտ ստանալ»,-այս կապակցությամբ հավելել է տրանսպորտի գծով եվրակոմիսար Վիոլետա Բուլցը:

Օգոստոսին Եվրահանձնաժողովը հրապարակել էր կանոնավոր կերպով ձմեռային և ամառային ժամանակի անցնելու հարցի շուրջ առցանց քվեարկության նախնական տվյալները, որոնց համաձայն, եվրոպացիների շուրջ 84 տոկոսը հանդես է եկել ժամերի սեզոնային տեղափոխումը չեղարկելու օգտին: Քվեարկությունն անցկացվել է հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 16-ը, դրան մասնակցել է 4,6 մլն մարդ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА