ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑՎԻ, ՈՐ ԵՂԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄ»

12.09.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑՎԻ, ՈՐ ԵՂԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄ»

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը, ինչը վերջին շրջանում ակտիվ քննարկվում է մամուլում, ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ այս կերպ պատասխանեց.

«Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, եւ պարզ է, թե ինչու...»

- Մենք բաց ենք բոլորի առաջ, ովքեր ընդունում են մեր նպատակները եւ կարեւորում խնդիրները: Այս առումով մենք որեւէ խոսակցություն չենք ունեցել որեւէ մեկի հետ, մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանի:

- Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ երկրորդ նախագահի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառվեց` ստորագրությամբ չհեռանալու մասին:

- Անհրաժեշտ են այնպիսի մեղադրանքներ առաջադրել, որոնց համար կան իսկապես կուտակված հսկայածավալ նյութեր: Այս գործի առանձնահատկությունն այն է, որ դեռ պետք է հանցադեպը ապացուցվի, հետո նոր՝ հանցանքը, որի վերաբերյալ մեր մտահոգությունը հստակ արտահայտել ենք: Այսինքն, նախ պետք է ապացուցվի, որ եղել է սահմանադրական կարգի տապալում, հետո նոր հանցանքը ապացուցվի: Մենք առաջակում ենք, որ եթե որեւէ գործ են հարուցում, այն որեւէ կասկած հանցադեպի առումով չպարունակի: Իսկ մարտի 1-ի առումով՝ շատ հստակ է, որ կա տասը զոհ, եւ նախ անհրաժեշտ է՝ գտնենք ովքեր են մեղավոր: Եվ բոլոր նրանք, ովքեր այդ օրերին ինչ-որ առումով ունեցել են քաղաքական ակտիվություն, պատասխանատվություն են կրելու: Մենք մեր պատասխանատվության չափն էլ ենք դրա հետ կապված պատկերացրել, դրա հետ կապված գործողություններ ենք կատարել: Հիմա շատերը մոռացել են, բայց այն եզրակացությունը, որ ժամանակավոր հանձնաժողովը իրականացրեց, մենք դրա հետ չենք համաձայնել եւ տվել ենք հատուկ կարծիք` կարող եք բացել նայել տեսնել:

- ՌԴ-ն Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չեղարկել է: Սա ինչի՞ մասին է խոսում:

- Սա հարց է, որը լուրջ նշանակություն կարող է ունենալ այն իմաստով, որ քաղաքական ապաստան հենց այնպես չեն տալիս: Ըստ իս՝ դա նշանակում է, որ ռուսական կողմը համարում է, որ այն քննությունը, կամ այն քրեական հետապնդումը, որ իր նկատմամբ իրականացվում է, արդարացի չէ:

ԻԼՈՆԱ  ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА