ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ԱԱԾ պետը պաշտպանված չէ, էլ ինչ կարելի է ասել մեր` քաղաքացիների մասին»

12.09.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե ԱԱԾ պետը պաշտպանված չէ, էլ ինչ կարելի է ասել մեր` քաղաքացիների մասին»

Երեկ համացանցում հայտնվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված զրույցը: Այս մասին ինչ են մտածում ՀՅԴ-ում` պարզեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ:

Մահացել է Ստամբուլի աչքը՝ հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը

- Մա­մու­լի ասու­լի­սում ԱԱԾ պե­տը հարց է տա­լիս` ինչ­պե՞ս ստաց­վեց , որ իր խո­սակ­ցու­թյու­նը ձայ­նագր­վեց, փո­խա­նակ ին­քը պա­տաս­խա­ներ այդ հար­ցին, թե ինչ­պես ստաց­վեց, որ մեր երկ­րի Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պե­տի խո­սակ­ցու­թյու­նը ձայ­նագր­վեց: Ես հարց եմ տա­լիս եւ ակն­կա­լում եմ նրա պա­տաս­խա­նը, ոչ թե սպա­սում նույն ձե­ւա­կերպ­մամբ նրա հար­ցին: Եթե իմ երկ­րի ԱԱԾ պե­տը պաշտ­պան­ված չէ հե­ռա­խո­սազ­րույ­ցը գաղտ­նալ­սե­լուց, ապա էլ ինչ կա­րե­լի է ասել մեր` քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին: Այս ամե­նը չի կա­րող չմտա­հո­գել: Նման կադ­րե­րով կա­րո՞ղ ենք հաս­նել հե­ղա­փո­խու­թյան խնդիր­նե­րի լուծ­մա­նը: Պետք է վե­րա­նա­յել երկ­րում տար­վող կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: «Պո­լի փայտ լի­նի` ՀՀՇ լի­նի» նախ­կի­նում կի­րառ­վող սկզբուն­քը կա­րող է շատ վնա­սել մեր հե­ղա­փո­խու­թյա­նը: Պետք է հաս­կա­նալ, որ ցան­կա­ցած քա­ղա­քա­կան ուժ, ստա­նա­լով որո­շում­նե­րի կա­յաց­ման մե­նաշ­նոր­հի հնա­րա­վո­րու­թյուն, չի տար­բեր­վե­լու նա­խորդ­նե­րից, ով­քեր էլ լի­նեն այդ ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Այ­սօր մենք պետք է փո­խենք մեր մո­տե­ցում­նե­րը: Այս հզոր շար­ժու­մը, մեր երի­տա­սար­դու­թյան նե­րու­ժը պետք է ուղ­ղել ոչ թե ընդ­դե­մի, այլ հա­նու­նի հա­մար:

– Բայց այ­սօր հենց այս­պես նոր իշ­խա­նու­թյուն­ներն են խո­սում նոր, ար­դար, մեր ժո­ղովր­դի հա­մար ար­ժա­նա­պա­տիվ կյանք ապա­հո­վող եր­կիր կա­ռու­ցե­լու մա­սին...

– Այո, բայց կա­ռու­ցել, առա­ջին հեր­թին նշա­նա­կում է դուրս գալ քան­դե­լու, ստո­րաց­նե­լու տրա­մա­բա­նու­թյու­նից, ատե­լու­թյան մթնո­լոր­տից: Մենք իրա­վունք չու­նենք չվե­րա­նա­յե­լու մեր ան­ցած տա­րի­ներն ու չխու­սա­փե­լու ար­դեն կա­տար­ված սխալ­նե­րի կրկնու­թյու­նից: Մոտ 25 տա­րի առաջ էլ ժո­ղովր­դի նույն խան­դա­վա­ռու­թյամբ իշ­խա­նու­թյան եկավ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը: Ինչ ու­նե­ցանք ար­դյուն­քում: Նրա ու նրա թի­մի թո­ղած դա­ժան ժա­ռան­գու­թյու­նը` ան­վե­րա­դարձ սե­փա­կա­նաշ­նորհ­ված ու թա­լան­ված գոր­ծա­րան­նե­րի տես­քով, մին­չեւ օրս դե­ռեւս չգե­րա­զանց­ված ընտ­րա­խախ­տում­նե­րի դա­սե­րի տես­քով դեռ եր­կար են խնդիր­ներ առա­ջաց­նե­լու մեր երկ­րի հա­մար: Հարց­րեք Ձեզ շրջա­պա­տող մե­ծե­րին: Ճշտեք, թե ինչ դա­ժան օրեր էին դրանք, եւ կու­զեի՞ք ար­դյոք դուք էլ անց­նել այդ փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով: ԼՏՊ-ն եկավ իշ­խա­նու­թյան ու սկսվեց իր իս­կա­կան ծրագ­րի իրա­կա­նա­ցու­մը մի թի­մով, որը կամ չէր գի­տակ­ցում ծրագ­րի էու­թյու­նը, կամ էլ, լավ էլ գի­տակ­ցե­լով, եր­կիր էր քան­դում: Այս ամե­նից պետք է հե­տե­ւու­թյուն անել: Ճիշտ է, խիստ կա­րե­ւոր է, թե ինչ ծրագ­րով են գա­լիս հրա­պա­րակ առաջ­նորդ­նե­րը, բայց պա­կաս կա­րե­ւոր չէ նա­եւ, թե ինչ թի­մով են գա­լիս, եւ կա­րող է ար­դյոք այդ թիմն իրա­կա­նաց­նել այդ ծրա­գի­րը: Մե­կը ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյու­նը կո­չում է շի­զոֆ­րե­նիա, մյու­սը Զո­յա Թա­դե­ւո­սյա­նի բե­րա­նով նո­րից հրա­պա­րակ է բե­րում ԼՏՊ-ի առաջ­նա­հերթ մո­տե­ցու­մը Ար­ցա­խի հար­ցում, մե­կը հայ­տա­րա­րում է, թե Հա­յաս­տա­նում պետք է ձե­ւա­վոր­վի իրենց թի­մի առաջ բե­րած ար­ժե­հա­մա­կար­գը, իսկ թե որն է դա, կա­րող ենք մի­այն են­թադ­րել` տես­նե­լով աղան­դա­վո­րա­կան շարժ­ման ակ­տի­վու­թյու­նը, մա­րի­խո­ւա­նա­յի օգ­տա­գործ­ման ու հա­մա­սե­ռա­մո­լու­թյան նկատ­մամբ չա­փից դուրս  հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան պա­հանջ­նե­րը, սո­րո­սա­կան­նե­րի գե­րակ­տի­վու­թյու­նը: Քա­ղա­քա­պե­տի իրենց թեկ­նա­ծուն էլ առաջ է բե­րում Վա­նո Սի­րա­դե­ղյա­նի «Մեր դեմ խաղ չկա» կար­գա­խոսն ու ժո­ղովր­դին բա­ժա­նում սե­ւե­րի ու սպի­տակ­նե­րի:

«Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել. Միրզոյան

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА