ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում Նիկոլը պարտվեց

23.09.2018 21:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երեւանում Նիկոլը պարտվեց

Ինչպես հայտնի է Երեւանի շուրջ 500 հազար ընտրող չմասնակցեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, դրանով ցույց տալով, որ չի աջակցում Նիկոլ Փաշինյանին: Եվ անգամ, եթե 43 տոկոս ընտրողների ձայների արդյունքում ընտրվի չեխական կլոուն Հայկ Մարությանը, ապա միեւնույն է Նիկոլը գրանցեց խայտառակ պարտություն: 

ՀՀԿ գործարարներին ճնշել են, որ ստորագրեն` «Նիկոլը ճիշտ է, Սերժը` սխալ»-ի տակ

Քանի որ ընտրություններին չէր մասնակցում որեւէ ընդդիմադիր կուսակցություն, երեւանցին ցույց տվեց այդպիսի ցածր մասնակցություն: Ըստ էության 500 հազար մարդ, քվաերակեցին բոլոր 12 գրանցված թեկնածուներին դեմ: Այսքանից հետո Նիկոլը այլեւս իրավունք չունի ծպտուն հանի ժողովրդի անունից խոսելու համար: 

Հիշեցնենք, որ նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը ինքը դրեց իր վստահության հարցը, ասելով, որ այս ընտրությունները իր վստահության քվեն են: Արդեն իսկ պարզ է, որ Նիկոլը չունի ժողովրդի մեծամասնությունը: Նաեւ Փաշինյանը հայտարարեց, որ ով չի քվեարկի չեխական կլոունի օգտին՝ սեւ է: Այսպիսով արդեն իսկ փաստ է, որ երեւանցիների առնվազն 2,3-ը սեւ են՝ ըստ Նիկոլի դասակարգման: Իսկ այս ամենի արդյունքում կարելի է պնդել, որ Նիկոլը փոքրամասնության վարչապետ է: 

Նկատենք, նաեւ, որ ՀՀ 4 նախագահներից ոչ մեկ չի մասնակցել այս ընտրությանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА