o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարտավոր չեմ քվեարկություն կատարել ինչ-որ մեկի ուժի հրամայականով»

24.10.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պարտավոր չեմ քվեարկություն կատարել ինչ-որ մեկի ուժի հրամայականով»

Կառավարության ներկայացրած ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունն Ազգային ժողովում տապալվեց: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ էր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ում գտնվեցին օրենսդիրներ, ովքեր կա՛մ բացակա էին, կա՛մ, պարզապես, չքվեարկեցին այս նախագծի օգտին, եւ անհրաժեշտ 63 ձայնը չապահովվեց: Այդուհանդերձ, նորաթուխ իշխանավորներն այսպիսի քվեարկությունը համարեցին սաբոտաժ, ընդ որում` մեղադրելով ոչ թե հեղափոխությանը սատարող, բայց քվեարկություն չապահովող ուժերին, այլ` ՀՀԿ-ին: Ի դեպ, նախագծին չքվեարկածների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

Ինչու են Վրաստանից վիրուսով վարակված անձանց բերել Երեւան. Ալեքսանդր Ամարյան (Տեսանյութ)

«ԲԱՑ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՆ ԱՎԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Է»

– Պարոն Կարապետյան, քվեարկության տապալումը «Ծառուկյան» խմբակցության եւ «Ելքի» մի շարք պատգամավորներ որակեցին որպես սաբոտաժ: Ի վերջո, ո՞վ էր իրականում սաբոտաժի ենթարկել քվեարկությունը, երբ միայն 4 պատգամավոր չէր քվեարկել հենց «Ծառուկյան» խմբակցությունից:

Սաբոտա՞ժ, եթե սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը, այդ չմասնակցողներից մեկն էլ ես եմ եղել: Եթե ես սաբոտաժ անող լինեի, նախ հենց սկզբից չէի հայտարարի, որ միանում եմ այս հեղափոխությանը, ժողովրդի կամքին եւ պատրաստ եմ կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, ինչն այդպես էլ արել եմ: Այսինքն` ոչ մի անգամ, ոչ մի գործողությամբ կամ անգործությամբ չեմ խաթարել այսօրվա գործող կառավարության որեւիցե մի գործունեությանը: Ավելին` ընդունում եմ, որ` այո, փոփոխություններ պետք էին մեր երկրին, այսպես շարունակել հնարավոր չէր, եւ բոլորս` յուրաքանչյուր հայ, ուզում էր փոփոխություն տեսնել այս երկրում: Սա օբյեկտիվ, պարզ ճշմարտություն է, որը կարծում եմ` յուրաքանչյուրն է գիտակցում: Ինչ վերաբերում է այս քվեարկությանը չմասնակցելուն, երբ ես առավոտյան եկա խորհրդարան, իրավիճակը վերլուծեցի, հասկացա, որ անկախ նրանից` ես մասնակցեմ-չմասնակցեմ, ամեն դեպքում, քվեարկությունը կայացած չի լինելու: Թեկուզ եթե ես էլ մասնակցեի, մի ուրիշ մեկն էլ միանար, էլի չէր լինելու անհրաժեշտ 63 ձայն: Այնպես որ, այն մարդիկ, ովքեր սա համարում են սաբոտաժ, կա՛մ սաբոտաժ բառի իմաստը չեն հասկանում, կա՛մ եթե հասկանում են ու վերագրում մի քանիսին, որոնց թվում եւ ինձ, խորհուրդ կտամ մի քիչ երկար մտածեն, նոր արտահայտվեն:

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատյացության ճանապարհով.Արմեն Սարգսյանի ուղերձը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում էր, թե այս հապճեպությամբ նախագծի ընդունումն ական է դառնում` արտահերթ ընտրությունների տակ դրված: Բայց դեմ լինելով այս ամենին` ՀՅԴ-ականները կողմ են քվեարկում: Սա Ձեզ համար ընդունելի՞ է:

Նախ արձանագրենք այն փաստը, որ ընտրությունների ընտրակարգի հետ կապված, այսինքն` բաց, թե փակ համամասնական ցուցակ պետք է լինի, կառավարությունը երբ եկավ խմբակցության հետ խորհրդակցության, բոլորը միաձայն ընդունեցին, այդ թվում` կառավարության ներկայացուցիչները, որ բաց համամասնական ընտրակարգն առավել ժողովրդավարական է, քան փակ համամասնականը: Միակ պարզաբանումը եւ պատճառը, որ իրենք տալիս էին, թե ինչու ոչ բաց, այլ փակ համամասնական ընտրակարգ պետք է լինի այն էր, որ ժամկետների խնդիր կա: Չեն հասցնի  դեկտեմբերին ընտրությունների գնալ բաց համամասկանան ընտրակարգով, որովհետեւ տեխնիկապես չեն կարող: Չգիտեմ, ճիշտն ասած, Արմեն Ռուստամյանն իր խոսքն ինչպես է ասել, եւ կարծում եմ` կոռեկտ էլ չէ մեկնաբանելը, բայց որպես նաեւ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, համարում եմ, որ առավել ժողովրդավարական է, ժողովրդի ցանկությունները եւ գաղափարներն արտահայտող ընտրակարգ է բաց համամասնականը:

ԱԺ-ՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵՆ

«ԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՄ ՈՒ ՈՒՆԵՄ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ»

– ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ ստորագրահավաք է իրականացվել, որի արդյունքում կրկին ԱԺ-ում քվեարկության կդրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը: Այս անգամ ինչպե՞ս եք պատրաստվում քվեարկել:

Չեմ կարող ասել, այս պահին դեռ չեմ որոշել, բայց ուզում եմ շեշտել, որ ես պատգամավոր եմ, ունեմ իմ սեփական կարծիքը եւ պարտավոր չեմ ինչ-որ օրենսգրքի նախագծի կամ յուրաքանչյուր հարցի քննարկման արդյունքում այս կամ այն քվեարկությունը կատարել պարտադրված ինչ-որ մեկի ուժի հրամայականով: Յուրաքանչյուր ընտրություն, ոչ միայն ես, այլ ամեն մի պատգամավոր պետք է կատարի իր խղճով ու համոզմունքներով: Եվ ամեն դեպքում գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե ժողովուրդն ընտրի իր պատգամավորին եւ տեսնի Ազգային ժողովում այն անձնավորությանը, ում ինքն է ցանկանում: Վերջապես ժողովրդավարությունը հենց սա է, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է համոզված լինի, որ ընտրելով այս կամ այն անձնավորությանը` իր շահերը ներկայացնող ունի խորհրդարանում, այլ ոչ թե ընտրի կուսակցություն, հետո նոր կուսակցությունը որոշի, թե ով է լինելու Ազգային ժողովում: Բայց սա էլ մի կողմ թողած, այն ինձ համար սկզբունքային հարց չէ, եւ ես կքվեարկեմ, թե չեմ քվեարկի պետք չէ հանրությանը ապակողմնորոշել, այն սաբոտաժ կամ եսիմ ինչ բառերով որակել: Կարծում եմ` դրա ժամանակն անցնել է, ժամանակը եկել է` քաղաքական գործընթացներին ճիշտ անվանումներ տալու:

Երկուսն էլ փորձում են դուր գալ. Վազգեն Խաչիկյանը քաղաքական եւ ազգային խոհանոցների նմանության ու տարբերության մասին

ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկելու դիրքորոշում ուներ: Ձեր չքվեարկելուն ըմբռնումո՞վ մոտեցան:

Ես անկուսակցական եմ եւ խմբակցությունում իմ դիրքորոշումն արտահայտել եմ: Մեր խմբակցությունում, փառք Աստծո, ժողովրդավարության սկզբունքները գործում են: Այսինքն` «ես որոշեցի, բոլորդ պետք է անեք» սկզբունքով չենք շարժվում: Նորից եմ կրկնում` նախեւառաջ իմ քվեարկությունը էական ազդեցություն չէր ունենալու օրենսգրքի ընդունման համար, եւ երկրորդ` ես, որպես պատգամավոր, կողմ եմ բաց համամասնական ցուցակին` ռեյտինգային ընտրակարգին:

Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում. Արմեն Աշոտյան

Արդեն որոշե՞լ եք, թե ինչ ձեւաչափով եք մասնակցելու դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Չգիտեմ, կարող է եւ չմասնակցեմ, այս երկու ամսվա ընթացքում պարզ կլինի: Ամեն ինչ նախ կախված է նրանից, թե Ընտրական օրենսգիրքն ինչ տեսքով կընդունվի, եւ երկրորդ` իմ անձնական, ներքին որոշելու հարցն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА