o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ․Դանակահարություն՝ Կարբի գյուղում

03.11.2018 21:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ․Դանակահարություն՝ Կարբի գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով:  Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

Արդյո՞ք ուսանողները ստիպված կլինեն մինչև արտակարգ դրության ավարտը վճարել ուսման վարձերը․ նախարարը դիմել է ԲՈՒՀ-երի ռեկտորներին

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Կարբի գյուղում, վիճաբանության ժամանակ, ոմն Թելման դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով վնասվածքներ: 

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Թելմանը Կարբի գյուղի բնակիչ Թելման Վ.-ն է:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նույն օրը կասկածյալը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Քննությունը շարունակավում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА