o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հասարակության կողմից աճել է նոր պատերազմի սկսվելու վտանգի զգացողությունը» (Տեսանյութ)

17.11.2018 17:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Հասարակության կողմից աճել է նոր պատերազմի սկսվելու վտանգի զգացողությունը» (Տեսանյութ)

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրաստիական փորձագիտական ակումբի անդամ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ներկայիս նախընտրական պրոցեսին վերաբերող երեք դրույթի, իսկ հետո՝ երկու գործընթացի մասին, որոնք հույժ կարեւոր են լինելու նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո։

Ռուսական սպեցնազը ոչնչացնում է գրոհայիններին․ եզակի կադրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

«Առաջին դրույթը՝ Հայաստանում կուսակցական գաղափարախոսությունների հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է: Հասարակական դիրքորոշումներում Ռուսաստան - Արեւմուտք կողմն­որո­շումների հարաբերակցությունն է 70։30:

Այդ տեսակետից՝ «Թավշյա հեղափոխության» ռազմավարությունը իմաստուն էր կո­ռուպ­ցիայի դեմ պայքարի կարգախոսը ոտքի կանգնեցրեց եւ համախմբեց հասարակու­թյան երիտասարդ եւ ակտիվ հատ­վածը, իսկ ամենասկզբից եւ պարբերաբար հնչող բացա­տրությունը, որ հեղափոխությունը նպա­տակ չունի փոխելու Հայաստանի աշխարհաքա­ղաքական կողմնորոշումը հետ պահեց շարժումը պա­ռակտումից եւ քաղաքացիական ընդհարումներից։

Դրա մասին են վկայում սոցիոլոգիական գնահատականները՝ բուն զանգվածային շարժման մասնա­կիցների շարքում պրոռուսական եւ պրոեվրոպական դիրքորոշումներ ունեցողների հարաբերա­կցու­թյունն էր 2։1, ի օգուտ պրոռուսականի, իսկ ոստիկանության հետ բախումների փորձ ունեցողների շրջանում՝ 6 : 5:

Երկրորդ դրույթը՝ Հայաստանի նկատմամբ եվրոպական նպատակաուղղված մշակու­թա­յին քաղա­քա­կա­նության հետեւանքով առաջացել է եւ խորանում է երկրորդ ջրբաժանը՝ «ազ­գային պահ­պանո­ղականություն եւ լիբերտինիզմ» (չշփոթել՝ «լիբերալիզմի» հետ, լիբեր­տինիզմը՝փիլիսոփայական ուղղություն է, որը որը ժխտում է ցանկացած հասարակական նորմ եւ արժեհամակարգ)։ Այստեղ հարաբերակցությունը՝ 98 ։ 2 է, ի օգուտ ազգային պահ­պանողականության։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ քաղաքականության թիրախը անչա­փահասներն են, ապա իրավիճակը կարող է մոտ ապահայում արագորեն էապես փոխվել։ Սա կարող է վերածվել ընտրական պայքարի տարրի։

Երրորդ դրույթը՝ Հայաստանի քաղաքական գաղափարախոսությունների դաշտում փաս­տո­րեն բացակայում է Իսկական գաղափարական ջրբաժանը՝ տնտեսակարգի վերաբեր­յալ հարցը կամ՝ արտադրության միջոցների նկատմամբ սեփա­կանության հարցը։ Սա իրա­կա­նությունն է, անկախ այն բանից, թե Հայաստանում ինչպես են իրենք իրենց նույնակա­նա­ցնում կուսակցությունները», - ասաց Ս. Մանուկյանը։

Սոցիոլոգի կարծիքով` Հայաստանում «Մաքուր սոցիալիստական» ընտրազանգվածը կազմում է 72%, «Մաքուր լիբերալ» հատ­վածը՝ 8%, մնացած 20%-խառը տիպեր են։ Ընդ որում՝ Հայաստանի արդյու­նա­­բերու­թյու­նում պետական մասնաբաժնի ավելացման կողմնակիցների եւ մասնավոր սեկ­տորի կողմ­նակիցների հարաբերակցությունն է՝ 92:8։

«Աշխատանքի միջոցների նկատմամբ սեփականության ձեւերի մասին կուսակցական դիրք­որո­շում­ների բաացակայությունը կամ՝ լուռ համաձայնությունը, այն հիմնական պատ­ճառն է, որի հետեւան­քով Հայաստանում կուսակցական համակարգը եւ դրա բոլոր «գաղափարախոսությունները» չեն հա­մապատասխանում հասարակության լայն սպա­սելիքներին։ Այս պայմաններում կուսակցական ամ­բողջ համակարգի կարեւորագույն բնութագիրն է դառնում պոպուլիզմը՝ բոլոր կուսակցությունները գիտեն, թե որոնք են մակերեսում գտնվող հասարակական խնդիրները՝ գործազրկություն, ցածր աշխատա­վարձ, ցածր թոշակ, առողջապահության ֆինանսական անմատչելիությունը եւ շահագոր­ծում են այդ դրույթները», - նշեց Ս. Մանուկյանը:

Սուրեն Գալստյանն ազատվել է Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից

Միեւնույն ժամանակ, սոցիոլոգը նկատում է, որ ոչ մի կուսա­կցություն չունի հստակ եւ հասկանալի պատասխան, թե ինչպես է լուծելու այդ խնդիրը. «Բոլոր պատասխանները կարող են ընդհանրացնել հայտնի «12 աթոռ» վիպակի կարգա­խո­սով՝ «Խեղդվողների փրկության գործը իրենց՝ խեղդվողների գործն է»։ Քաղաքական գա­ղափարա­խո­սությունների տերմիններով դա հնչում է այսպես՝ «Մենք կստեղծենք պայմաններ փոքր բիզնեսի զար­գացման համար։ Ժողովու՛րդ, գնացեք եւ ինքներդ Ձեր համար աշխատատեղեր ստեղծեք»։ Կարգա­խոսն ունի չբարձրաձայնվող շարունակություն «․․․ կամ՝ ընդմիշտ գնացեք»։ Ինչը եւ տեղի է ունենում»։

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական պրոցեսների ապագա զարգացումներին եւ դրանց հետ կապված ռիսկերին` Ս.. Մանուկյանն առաջին հերթին խոսեց ռուսական ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների, ինչպես նաեւ տնտեսական զարգացման տեմպերի մասին։

«Ռուսական ռազմաբազան Թուրքական վտանգից Հայաստանի պաշտպանվածության երաշ­խիքի սիմվոլն է։ Հայ – ռուսական ռազմական պայմանագրերը դրա մարմնավորումն են, ՀԱՊԿ-ը` դրա արդի լայն կոնտեքստը, իսկ ԵԱՏՄ-ն` տնտեսական ընդլայնումը։ Ռազ­մաբազայի ինֆորմացիոն տորպեդահարումը շղթայական կերպով կկազմալուծի այդ հա­մա­կարգերը։ Իսկ ի՞նչ տեղի կունենա։ Չեմ անդրադառնա թուրքական ռազմական ագրեսիայի իրակա­նացման հավանականությանը։ Կխոսեմ այդ պրոցեսի հետ շաղկապված հետեւանքների մասին։ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում անընդհատ աճել է հասարակության կողմից նոր պատերազմի սկսվելու վտանգի զգացողությունը։ Այն շատ բարձր է։ Մաթե­մատիկական վերլու­ծու­թյունը ցույց է տալիս, որ որքան բարձր է այդ վտանգի զգացողու­թյունը, այնքան բարձր է Հայաս­տա­նից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումը։ Այդ ազդե­ցու­թյունը շատ հզոր է։ Մյուս կողմից, Հայաստանի հասարակության 82%-ը համա­րում է, որ պատերազմի դեպքում Հայաստանն ավելի պաշտ­պան­ված կլինի, եթե դաշնակցի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Եվրոպայի եւ ԱՄՆ-ի։ Այսինքն՝ նրանք, ովքեր զբաղված են Ռուսական բա­զայի դեմ ինֆորմացիոն հարձակում­ներով, պետք է հստակ գի­տակցեն, որ իրակա­նաց­նում են թուրքական վաղեմի երազան­քը՝ հայաթափել Հայաս­տա­նը։ Եթե Ռուսական ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի դեմ արշավանքները հաջողվեն, ապա չեն բա­ցառվում հակազդեցությունները, որոնք կխաթարեն Հայաստանի տնտեսական անվտան­գությանը։ Պետք չէ մոռանալ, որ Հայաս­տանի յու­րաքանչյուր 5-րդ ընտանիքի՝ ավելի քան 500,000 մարդու ապրուստի հիմնական մի­ջոցն է Ռուսաստանում աշխատանքային միգ­րանտի դրամական փոխանցումները։ Այդ փողերը՝ ավելի քան 1.5 միլիարդ դոլար, նաեւ հայկական դրամի կայունության կարևո­րա­գույն բա­զան են կազմում և Հայաստանի ՀՆԱ 13%-ը։ Հայաստանի բնակչության 36%-ը կազմող գյուղացիու­թյան և մշակող արդյունաբե­րության զգալի հատվածի արտաքին շուկան Ռուսաստանն է, Հայկական ատոմակային աշխատանքի շարունականության և նոր ատոմակայանի կառուցման երաշխիքը Ռու­սա­ստանն է։ Այս հետեւանքները վերաբերվում են հետընտրական երկրորդ պրոցեսին, որի մասին ցան­կանում եմ խոսել», - ընդգծեց Ս. Մանուկյանը։

Սոցոլոգի հավաստմամբ` վերջին 20 տարիների տնտեսական եւ սոցիոլոգիական ցուցանիշների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանի հասարակության լայն շրջանակները զգում են իրենց տնտեսական վիճակի բարելավումը, եթե ՀՆԱ տարեկան հավելաճը 10%-ի կարգի է։ Մինչեւ 5-6% կարգի հավելաճը մարդիկ, ըստ էության, չեն զգում. «Նրանք միայն մի քանի տարի անց՝ հետհայացքով են ընկալում են, իրենց տնտեսական վիճակն իրոք՝ բարելավվել է։  Մյուս կողմից, պրակտիկ քաղաքագիտությունից հայտնի է, որ հետհեղափոխական շրջանում տնտե­սական աճ չի գրանցվում, ընդհակառակը՝ օրինաչափություն է տնտեսական անկումը։ Բարելա­վում­ները, եթե տեղի են ունենում, ապա տարիներ անց։ Հետեւաբար, կա նշանակալի հա­վ­անականություն, որ տեղի է ունենալու հեղափոխական զանգվածի ֆրուստրացիա։ Հետեւա­բար, նոր իշխանությանը փող է անհրաժեշտ է լինելու։ Հայաստանի Վարչապետը աջակցության ակն­կալիքով դիմել է Եվրո­պա­կան Միությանը եւ ԱՄՆ-ին: Ստացված պատասխանների ընդհանրացումը հետեւյալն է․ «Եթե կոռուպցիան եւ ժողովրդավարության պակասն էր տնտե­սա­կան զարգացմանը խոչընդոտը, ապա, ըստ Ձեզ՝ առաջինը հաղթահարված է, երկրորդը՝ հաստատված։ Գնացե՛ք եւ զար­գա­ցե՛ք։ Փո՛ղ՝ չի լինելու»։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ փող կլինի, սակայն Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայաս­տա­­նի իշխանությունների համար շատ ծանր եւ անընդունելի պայմաններով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի ուղերձը կարելի է մեկնաբանել նաեւ այս կոնտեքստում»։

Գագիկ Սուրենյան. Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Այսպիսով՝  եզրափակելով խոսքը` Ս. Մանուկյանը չխորանալով տնտե­սա­կարգի վերաբերյալ խնդիրներին, որոնց խոստացավ անդրադառնալ հետագայում, նշեց, որ, վերջին հաշ­վով, պետությունն իր ֆունկ­ցիա­ներն իրականացնում է պետական բյուջեի միջոցով, որն այսօր խիստ անբավարար է Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու եւ սոցիալական խնդիրները բավարար չափով լուծելու համար. «Այս կոնտեքստում, հաշվի առնելով տնտեսակարգի վերաբերյալ հասարակության վերը նշված դիրքորոշում­ները, հիշենք, որ Հայաստանի նոր Սահմանադրության 1995 թ խմբագրությամբ 8-րդ հոդվածի 3-րդ կետում գրված էր «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատու­թյունը, ազատ տնտեսական մրցակցությունը»: Մեր Սահմանադրության ավելի քան 20-ամյա հարատեւ է՛լ ավելի ժողովրդավարեցման ընթացքում, այս կետն անհետացել է։ Այն պետք է հետ վերադարձնել եւ դրա հիման վրա զար­գացնել արտադրության միջոցների նկատ­մամբ սե­փա­կանության այլ ձեւերը, պետական, հա­մայն­­քային, ակցիոներական, որոնք հա­մա­պա­տաս­խանում են Հայաս­տանի հասարակության լայն շրջանակ­ների ցանկություն­ներին։ Այդ պրո­ցեսի սկիզբը կկա­տարի ան­ցումային շրջանում ժողովրդի վստահությունը պահպանման եւ բարձարցման ֆունկցիան, իսկ, եթե կոռուպցիան իրոք հաղթահարված է, ապա պետական բյուջեի համար պետական ձեռ­նարկությունների արդյունա­վե­տու­թյու­ն՝ նշանակալիորեն ավելի բարձր կլինի, քան հա­մանման մասնավորինը։ Պետք է սկսել զանգվածային սպառման մթերքի, դեղորայքի եւ բենզինի ներ­կրման, ինչպես նաեւ գյուղմթերքի արտահանման պետական կորպորացիաների ստեղծումից։ Առանց դրա մեր պետությունը եւ իշխանությունները միշտ կախված կլի­նի նրանցից, ովքեր փող ունեն՝ օլիգարխներից, գերտերություններից եւ միջազգային ֆինանսա­կան կազմակերպություններից», - ամփոփելով թեման` շեշտեց սոցիոլոգը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА